Մելս Հարությունյան
Մելսիկ Վարազդատի Հարությունյան (հունվարի 1, 1949, Եղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ։
Մելս Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Եղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Կրթություն
խմբագրել- 1955-1965 թթ. - սովորել և ավարտել է Եղեգնաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
- 1966-1972 թթ. - սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղմեքենայացման ֆակուլտետը՝ հեռակա ուսուցմամբ։
- 1978-1980 թթ. - սովորել և ավարտել է Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցը։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1966-1972 թթ. - աշխատել է Եղեգնաձորի «Հայգյուղտեխնիկա» շրջանային միավորումում։
- 1972-1973 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1973-1978 թթ. - ՀԼԿԵՄ Եղեգնաձորի շրջկոմի 2-րդ քարտուղար, այնուհետև՝ առաջին քարտուղար։
- 1980-1991 թթ. - ՀԿԿ Եղեգնաձորի շրջկոմի քարտւղար։
- 1991-1993 թթ. - «Բերրիություն» շրջանային միավորման տնօրեն։
- 1994-1998 թթ. - ՇԻՎ-ի փոխտնօրեն։
- 1998-1999 թթ. - ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի Վայոց ձորի մարզային վարչության պետ։
- 2000-2008 թթ. - զբաղվել է ձեռնարկատիրական գործունեոթյամբ։
- 2008 թ. հուլիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ[1]։
Ամուսնացած է, ունի երկու զավակ և չորս թոռ։ Անկուսակցական է։