Մելոս, Հին Հունաստանում (Հոմերոսի ժամանակներից սկսած) նշանակել է մեղեդի, եղանակ, նաև պոետական արվեստում՝ երգելով կատարելու հատկացված քնարական բանաստեղծություն (ի տարբերություն վիպականից և եղերերգականից)։ Երաժշտագիտության մեջ մելոսը երաժշտության մեղեդիական (ինտոնացիոն) էության (ի տարբերություն ռիթմականից), նրա մեղեդիական նախասկզբի ընդհանրացված հասկացությունն է։ Մելոս – ըստ Պլատոնի, մելոսը իր մեջ ներառում է խոսքի, երաժշտության և պարի տարրեր։ Տարբերակվում է` անհատական և  երգչախմբային մելոս։

Դորիական մելոսն աչքի է ընկնում երաժշտության հանդիսավորությամբ և մռայլությամբ, կարևոր ներկայացուցիչն է Ալկմանը։ Նա ապրել է մ.թ.ա. 7-րդ դարի սկզբներին։ նա դիմում է աստվածներին և խնդրում իրեն շնորհել բանաստեղծության շնորհը, այնպես, ինչպես թռչունն ունի երգելու արվեստը։ Նա գիտե թռչնային երգին յուրահատուկ բոլոր ձևերը։ Հիմնականում թողել է հիմներ և երգչախմբի համար երգեր։ նա երկաթյա սուրը ավելի բարձր չի գնահատում քաղցրահունչ  կիթառից։

Էոլյան մելոսի խոշորագույն դեմքերն են Ալքայոսը և Սապֆոն։ Անհատական մելոսը նրանց ստեղծագործություններում հասնում է ամենաբարձր զարգացման։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 395