Մեժլում Ալբերտի Սումբատյան (փետրվարի 5, 1954(1954-02-05)[1], Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզիկամաթեմատիկական գիտությունների հայազգի դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ռուսաստանի տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ, Ռուսաստանի և Ամերիկայի ակուստիկ միությունների իսկական անդամ[2]։

Մեժլում Սումբատյան
Ծնվել էփետրվարի 5, 1954(1954-02-05)[1] (70 տարեկան)
Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՌոստովի պետական համալսարան (1971)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Կենսագրություն խմբագրել

Մեժլում Սումբատյանը ծնվել է 1954 թվականին Ալբերտ և Ռաիսա Սումբատյանի ընտանիքում։ Հայրն աշխատել է Լուգանսկի Ռուդի անվան հաստոցաշինական գործարանում որպես բաժնի պետ։ Մայրը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել է զենիթային հրանոթի կանանց ջոկատի հրամանատար։ Պատերազմի ավարտից հետո աշխատել է ուսուցչուհի, դասավանդել է քիմիա։ Մեժլումը 1971 թվականին ավարտել է Ռոստովի 5-րդ մաթեմատիկական թեքումով դպրոցը և ընդունվել Ռոստովի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին աչքի է ընկել համալսարանական օլիմպիադաներում։ 1976 թվականին գերազանց ավարտել է համալսարանը և մեկ տարի որպես ասիստենտ աշխատել համալսարանի հիդրոմեխանիկայի ամբիոնում։ 1977 թվականին նա ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտուրայի առկա բաժին՝ դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա մասնագիտությամբ։ Այստեղ նրա ղեկավարն էր ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Նագուշ Հարությունյանը։ Ասպիրանտուրայում ուսանելու տարիներին Սումբատյանը մասնակցել է ինստիտուտի ֆուտբոլի, շախմատի և թեթև աթլետիկայի հավաքականների խաղերին։

1980 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի մասնագիտական խորհրդում նա պաշտպանել է «Առաձգամածուցիկության ոչ դասական կոնտակտային որոշ խնդիրներ» թեմայով թեկնածուական ատենախոսություն։ Մեժլումը իր ապագա կնոջ՝ Աննա Թաթոսյանի հետ հանդիպել է 1981 թվականին, Դոնի Ռոստովում։ Այստեղ նա աշխատանքի է անցել Ռոստովի պետական շինարարական համալսարանի տեսական մեխանիկայի ամբիոնում։

1985-2000 թվականներին աշխատել է Ռոստովի պետական համալսարանի մեխանիկայի և կիրառական մաթեմատիկայի գիտահետազոտական ինստիտուտում, նախ ավագ գիտաշխատող, այնուհետև՝ ուլտրաձայնային լաբորատորիայի ղեկավար։ 2011 թվականից Սումբատյանը զբաղեցնում է Հարավային դաշնային համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի տեսական և համակարգչային հիդրոաէրոդինամիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը։ 1993 թվականի նոյեմբերից որպես հրավիրյալ պրոֆեսոր պարբերաբար հրավիրվել է արտասահմանյան մի շարք հեղինակավոր համալսարաններ։ Նա հեղինակ է մոտ 250 գիտական հոդվածների, որոնք հրատարակել է տարբեր ամսագրերում։

Գիտական կոչումներ խմբագրել

  • «Գիտական դպրոցի հիմնադիր» և «Կրթության և գիտության վաստակավոր գործիչ» (2009)
  • Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (2008)
  • Ռոստովի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի պրոֆեսոր (2000)

Գիտական հետաքրքրությունները խմբագրել

  • Ալիքային պրոցեսների տեսության
  • Թվային մեթոդներ
  • Մեխանիկայի և կիրառական մաթեմատիկայի հակադարձ խնդիրներ
  • Ուլտրաձայնային ոչ կործանարար փորձարկում

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել