Մեթ Հելդերս (մայիսի 7, 1986(1986-05-07)[1], Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երաժիշտ, առավել հայտնի է որպես Arctic Monkeys ռոք խմբի հարվածային գործիքներ նվագող։

Մեթ Հելդերս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունMatthew Helders
Ի ծնե անունMatthew Helders
Ծնվել էմայիսի 7, 1986(1986-05-07)[1] (37 տարեկան)
Շեֆիլդ
ԵրկիրԱնգլիա
Ժանրեր

ինդի-ռոք[2] փոսթփանկ-րիվայվլ

փսիխոդելիկ ռոք
Մասնագիտություներաժիշտ, թմբկահար և դիջեյ
Գործիքներհարվծային գորիքներ
ԼեյբլDomino Records
ԿրթությունStocksbridge High School? և Barnsley College?
ԱնդամակցությունArctic Monkeys
Կայքarcticmonkeys.com
 Arctic Monkeys Վիքիպահեստում

Հելդերսը՝ որպես հարվածային գործիքներ նվագող խմբագրել

Հելդերսն ասում է, որ երբ նա սկսեց նվագել հարվածային գործիքներ, նա առաջնորդվեց հետևյալ սկզբունքով. «Սա միակ բանն է, որ մնացել է։ Երբ մենք նոր էինք սկսում նվագել, ոչ ոք չէր նվագում այն։ Մենք ուղղակի լուծեցինք այդ հարցը միասին։ Նրանք արդեն ունեին կիթառներ, և ես գնեցի հարվածային գործիքներ»։ Ինչպես նաև Հելդերսը եղել է ռեփ երաժշտության ազդեցության տակ, ինչն ազդել է իր խմբի վրա։ «Մենք ռեփ երաժշտություն էին լսում ավելի շատ դպրոցական տարիքում... դա այժմ էլ է մեզ վրա ազդեցություն թողնում և այն հետք է թողել ինձ վրա»։ Queens of the Stone Age խումբը հանդիսացել է Հելդերսի՝ որպես հարվածային գործիքներ նվագողի զարգացմանը նպաստողը։ Հելդերսն ասում է «Միակ բանը, որն ինձ փոխեց ամենաշատը, այն էր, որ ես տեսա այդ խմբի կենդանի համերգը և ես մտածեցի «Գրողը տանի, ես պետք է ավելի շատ աշխատեմ ինձ վրա»։

Խմբի մյուս անդամների հետ Հելդերը մնաց հավատարիմ իր արմատներին։ Լինելով տարբեր երկրներում՝ նա սկսեց ավելի շատ գնահատել իր քաղաքը, որ կապված է իր արվեստի հետ։ «Շուրջդ շատ բաներ են, որոնց մասին կարելի է գրել։ Համերգային շրջագայությունները քեզ թույլ են տալիս տեսնել շատ տեղեր, սակայն դու հասկանում ես, որ չես ցանկանա ապրել դրանցից որևէ մեկում։ Տուն վերադառնալով՝ պետք է ընդամենը անցնել քո սիրելի վայրերով, որպեսզի հասկանաս դրանք»։

Նա նաև խմբի բեք վոկալիստն է։ Նրա ձայնը հնչում է խմբի շատ երգերում։ Հեդերսը հաճախ երգում է խմբի գլխավոր վոկալիստ Ալեքս Թյորների հետ միաժամանակ։

Խմբից դուրս գործունեությունը խմբագրել

Հելդերսը կատարել է The Hives խմբի «We Rule The World», Duran Duran խմբի «Skin Divers» երգերի ռեմիքս տարբերակը։ Ինչպես նաև նա եղել է We Are Scientists խմբի հարվածային գործիքներ նվագողը վերջին համերգներից մեկում և կատարել է «Chick it» երգի ռեմիքս տարբերակը։ Նա նաև մասնակցություն է ունեցել Toddl T. խմբի «Skanky Skanky» ալբոմի ձայնագրմանը։ 2008 թվականին հայտարարվեց, որ Հելդերսը հավաքածու է կազմում Late Night Tales-ի վերջին հատվածներից։

2012 թվականի հունիսի 12-ին Puff Daddy-ի հետ հանդես է եկել Dirty Money երգով։ Ինչպես նաև Հելդերսը եղել է Շեֆիլդում տեղի ունեցած Tramlines փառատոնին։

Անձնական սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • 2008 թվական, Late Night Tales: Matt Helders

Երգեր խմբագրել

  • 2008: «Dreamer» (featuring Nesreen Shah)

Այլ նախագծեր խմբագրել

  • 2008: Mongrel - «Barcode» (featuring Pariz 1, Tor Cesay, Mpho, Saul Williams and Matt Helders)
  • 2008: Mongrel - «The Menace» (featuring Lowkey and Matt Helders)
  • 2009: Toddla T - «Boom Dj From The Steel City»
  • 2009: Toddla T - «Better»

Ռեմիքսներ խմբագրել

  • 2008: The Hives - «We Rule The World (T.H.E.H.I.V.E.S.)»
  • 2008: We Are Scientists - «Chick Lit»
  • 2008: Roots Manuva - «Again & Again»
  • 2008: Duran Duran - «Skin Divers»
  • 2009: Yo Majesty - «Club Action»
  • 2011: Wet Nuns - «Don't Wanna See Your Face»

Հարվածային գործիքներ խմբագրել

RCI with Premier Hardware (LUGS) Solid White and Clear Spiral

Pearl Drums 2000 Series

  • X2 Snare Stand (один том и один малый барабан)

Drum Workshop 9000 Hardware

  • Kick drum pedal
  • 9500 Hi Hat stand
  • X2 9710 Straight Cymbal Stand

D'Addario|Evans Drumheads

  • Snare Evans EC Coated
  • EC2 Clear Toms
  • EMAD2 Kick Drum

Zildjian

  • 14″ Avedis Mastersound Hi-Hats
  • 18″ A series Fast Crash
  • 20″ A Series Crash Ride 1

Vater Drumsticks

  • 3a Fatback

1971 Ludwig Black Bowling Ball Wrap

  • 22×14 Kick Drum
  • 13×9 Tom Rack
  • 16×6 Floor Tom
  • Ludwig 402 Snare

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. qthemusic.com