Մեզիտիլի օքսիդ

քիմիական միացություն

Մեզիտիլի օքսիդ, (СН3)2С= СН-СО-СН3, ճարպային շարքի չհագեցած կետոն։ Դաղձի սուր հոտով, անգույն հեղուկ է, եռման ջերմաստիճանը՝ 128, 3°С, հալմանը՝ -46, 4°С, խտությունը՝ 854, 8 կգ/մ3 (20 °C-ում)։ Զրի հետ առաջացնում է ազեոտրոպ խառնուրդ (65, 2% մեզիտիլի օքսիդ, tեռ = 91, 8 °C)։ Լուծվում է օրգանական լուծիչներում։ Օգտագործվում է որպես լուծիչ նիտրոթաղանթանյութի, էթիլթաղանթանյութի, պոլիվինիլքլորիդի, կաուչուկի, բնական խեժերի և այլ նյութերի համար։ Օժտված է թույլ գրգռիչ և նարկոտիկ հատկություններով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 376