Մեզենքիմ, (մեզո... և հունարեն, έγχυμα-լցված, այստեղ՝ հյուսվածք), բազմաբջիջ կենդանիների մեծամասնության և մարդու սաղմնային շարակցական հյուսվածք։ Զարգանում է առաջնային սաղմնային թերթիկներից անջատված բջիջներից։ Վաղ շրջանում բաղկացած է շարժուն ելուստավոր բջիջներից, որոնք հետագայում միանալով՝ ցանց կամ կուտակումներ են առաջացնում։ Ձևավորվում է էնտոդերմից, մեզոդերմից (էնտոմեզենքիմ) և էկտոդերմի (էկաոմեզենքիմ)։Ողնաշարավորների և մարդու էնտոդերմ մեզինքիմից առաջանում են շարակցական հյուսվածքը, արյունատար անոթները, արյան ձևավոր տարրերը, հարթ մկանները, էկտոմեզենքիմից՝ ընդերային կմախքը, գումակային բջիջները և մաշկի շարակցահյուսվածքային շերտի մի մասը։ Երբեմն մեզինքիմ են անվանում նաև ֆիբրոբլաստնեբը և ցանցանման (ռետիկուլային) բջիջները։

Մեզենքիմ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 376