Մեդեա (նկար)
«Մեդեա» (անգլ.՝ Medea), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Ֆրեդերիկ Սենդիսի նկարը՝ ստեղծված 1868 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Բիրմինգհեմի գեղարվեստական թանգարանի և պատկերասրահի հավաքածուում։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրեդերիկ Սենդիս[1] |
տարի | 1868 |
բարձրություն | 61,2 սանտիմետր |
լայնություն | 45,6 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[1], փայտե տախտակ[1] և gilding? |
գտնվում է | Բիրմինգհեմի թանգարան և պատկերասրահ |
հավաքածու | Birmingham Museums Trust? |
պատկերված են
| |
https://www.bmagic.org.uk/objects/1925P105/ կայք | |
Ծանոթագրություններ |
Տեղեկություն նկարի մասին
խմբագրելՆկարիչը 1868 թվականին ուղարկել է կտավը Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ամառային ցուցադրությանը, սակայն այն չեն թույլատրել ցուցադրության, ավելի շատ քաղաքական պատճառներով և անձնական նախանձից, քան թե հենց ստեղծագործության գեղարվեստական արժանիքներից[2]։ Ամեն դեպքում աշխատանքը ցուցադրության ներկայացվել է հաջորդ տարի և ստացել «The Times» հանդեսի գովաբանական արձագանքը, որի հոդվածում քննադատվում է նաև ակադեմիայի՝ աշխատանքը չթույլատրելու նախորդ որոշումը[3]։
Մեդեայի կերպարի համար բնորդուհի է եղել գնչուհի Քեոմի Գրեյը, Սենդիսը ծանոթացել է նրա հետ Նորիջում, ինչից հետո նրան տարել է իր հետ Լոնդոն, որտեղ աղջիկը կեցվածք է ընդունել նրա բազմաթիվ այլ ստեղծագործությունների համար[4]։ Մեդեան պատկերված է կախարդությամբ զբաղվելու ժամանակ, քննադատները նշել են հերոսուհու չարագուշակ կերպարի ստեղծումը գունային ներկապնակի (մոխրագույն շուրթեր, սառը լուսավորություն) և բազմաթիվ դետալների շնորհիվ (հմայության համար հավաքածու, դոդոշ, կուռքի արձան և այլն)[5]։
1911 թվականին նկարն ուղարկվել է Իտալիա՝ Արվեստի միջազգային ցուցահանդես՝ որպես Մեծ Բրիտանիայի արվեստի ստեղծագործությունների լավագույն ներկայացուցիչներից մեկը[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Art UK — Art UK.
- ↑ «Medea by Anthony Frederick Sandys». Victorian Art in Britain. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
- ↑ The Times (und). — 1869. — С. 12 "...If such a picture could be classed among the "doubtfuls" who can hereafter treat that fate as a verdict of inferiority?".
- ↑ Sandys' Love Life Արխիվացված 2011-07-24 Wayback Machine in Frederick Sandys & the Pre-Raphaelites at the Norfolk Museums and Archaeology service.
- ↑ The Times (und). — 1869. — С. 12.
- ↑ British Art for the Rome Exhibition(անգլ.) // The Times. — 1911. — С. 7.