Մեդեայի արձան, քանդակագործական հուշարձան կոլիխդեացի թագուհի Մեդեայի բրոնզե արձան։ Տեղակայված է Բաթումում Եվրոպայի հրապարակում Մեմադ Աբաշիձե պողոտայի մոտ։ Հուշարձանը բացվել է 2007 թվականի հուլիսին՝ ըստ ճարտարապետ Դավիդ Խմալաձեի նախագծի։

Մեդեայի արձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2007
Երկիր Վրաստան
ԲնակավայրԲաթում
Նյութբրոնզ
 Medea Statue in Batumi Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Վրաստանի նավահանգստային քաղաք Բաթումի Մեդեայի արձանը հուշարձան է համարվում, որը հանդիսավոր բացվել է 2007 թվականի հուլիսին հին քաղաքի կենտրոնում՝ Եվրոպայի հրապարակում։ Քանդակը շատ բարձր է Սև ծովի քաղաքի համար, բարձր է հարևան շինություններից և կառույցներից և տեսանելի է քաղաքի կենտրոնական հատվածի սահմաններից դուրս[1]։

 
Ընդհանուր տեսարան դեպի հրապարակ

Հունական դիցաբանությունից Կոլխիդայի թագավոր Էտեի դստեր՝ կոլխիդյան թագուհի Մեդեայի բրոնզե հնաոջ արձանը կանգնած է նեղ, մարմարեպատ պատվանդանի վրա։ Մեդեան պարզված ձեռքին պահում է ոսկե գեղմը, ինչ նշանակում է, որ թագուհին տալիս է իր երկրի զարգացման և հզորության խորհրդանիշը։ Նրա հայացքն ուղղված է դեպի ծովը, որտեղ, ենթադրաբար երեք հազար տարի առաջ Կոլխիդե էր լողում արգոնավտների և Յասոնի նավը։ Կոթողի չորս կողմերում պատկերված են հատվածներ միֆից, որոնք պատմում են ոսկե գեղմի համար ճանապարհորդությունը[2]։ Հուշարձանի ֆինանսավորումը իրականացվել է բյուջեի հաշվին, որը կազմել է 1 200 000 լարի։

Գիշերային ժամերին հուշարձանը և այն պատած ճակատները լուսավորվում են գունավոր լուսարձակներով։ Հրապարակը համարվում է երիտասարդության և զբոսաշրջիկների հանդիպման վայրը։ Հուշարձանի անմիջապես կողքին է գտնվում պետական վարչության շենքերը, ճոխ հյուրանոցները և քաղաքային ժամով աշտարակը[3]։

Հուշարձանը հանդիսավոր բացվեց 2007 թվականի հուլիսի 6–ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Բաթում այցելության ժամանակ։ Վրացական գրախոսությունը քննադատեց տվյալ արձանը՝ այն անվանելով անթույլատրելի ճոխ կառույց Բաթումի ու Վրաստանի համար[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «СТАТУЯ МЕДЕИ В БАТУМИ». ВИЗИТНАЯ КАРТОЧКА ГРУЗИИ (ռուսերեն). 2016 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  2. «Медея с золотым руном на площади Европы в Батуми». Сайт города Батуми (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  3. «Площадь Европы и статуя Медеи в Батуми». Батуми (Грузия): отдых 2021, фото, цены, море, отзывы, достопримечательности (ռուսերեն). 2014 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  4. «The Georgian Times on the Web: Comprehensive news site, daily international, national and local news coverage , breaking news updates, sports, reviews». web.archive.org. 2011 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն խմբագրել

  • Ketevan Gurchiani: Greek Tragedy on the Georgian Stage in the Twentieth Century. In: Zara Martirosova Torlone, Dana LaCourse Munteanu, Dorota Dutsch (Hrsg.): A Handbook to Classical Reception in Eastern and Central Europe. John Wiley & Sons, New York 2017, ISBN 978-1-118-83268-4, S. 548—559

Հղումներ խմբագրել