Մբարեկ ուլդ Բեյրուկ (արաբ․՝ مبارك ولد بيروك‎‎, 1957, Atar, Մավրիտանիա), ֆրանսիալեզու մավրիտանացի գրող և լրագրող։

Մբարեկ ուլդ Բեյրուկ
Դիմանկար
Ծնվել է1957
ԾննդավայրAtar, Մավրիտանիա
Քաղաքացիություն Մավրիտանիա
ԿրթությունՄուհամեդ V-ի անվան համալսարան
Մասնագիտությունլրագրող և գրող
 Mbarek Ould Beyrouk Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մբարեկ ուլդ Բեյրուկը ծնվել է 1957 թվականին Աթար մավրիտանական քաղաքում։

Ուսում և աշխատանք խմբագրել

Սովորել է Մարոկկոյի Ռաբատայի համալսարանում, ուսումնասիրել է իրավունք, սակայն հետագայում դարձել է լրագրող։ Մինչև 1988 թվականը աշխատել է Մավրիտանիայի պաշտոնական ԶԼՄ-ներում, որից հետո հիմնել է երկրում առաջին «Մավրիտանիան այսօր» (Mauritanie demain) անկախ թերթը[1]։ Հետագայում մտել է մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդ, որը ստեղծվել է 2006 թվականին։

2016 թվականին նշանակվել է Մավրիտանիայի նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզի խորհրդական[2]։

Գրական գործունեություն խմբագրել

Առաջին վեպը՝ «Անձրևը մոռացել է երկնքին» (Et le ciel a oublié de pleuvoir), որում սիրային կոնֆլիկտը ծավալվում է անապատային ցեղերի կյանքի ֆոնի վրա, հրապարակել է 2006 թվականին[3]։

2009 թվականին լույս է տեսել մավրիտանցիների կյանքի մասին պատմող 20 նովելներից բաղկացած «Անապատի պատմվածքները» (Nouvelles du désert) ժողովածուն[4], իսկ 2013 թվականին՝ «Էմիրի ժառանգը» վեպը, որը լեգենդար ցեղի ավանդույթների պահապանի թափառումների մասին է[5]։

2015 թվականին հրատարակել է «Արցունքների թմբուկ» (Le Tambour des larmes) վեպը, որը պատմում է քոչվորից երեխա սպասող Ռայխան անունով աղջկա մասին[6]։ Մեկ տարի անց ստեղծագործությունն արժանացել է Ահմադ Կուրումայի անվան և «Մեթիս» (ռասայական շփոթմունքի և մարդասիրության արժեքները ցույց տվող ֆրանսերեն ստեղծագործությունների համար) մրցանակների[2]։

2018 թվականին հրատարակել է «Ես մենակ եմ» (Je suis seul) վեպը, որը պատմում է մի մարդու մասին, որի անապատի եզրին գտնվող տունը գրավվել է ահաբեկիչների կողմից[7]։

2022 թվականին նա հրատարակում է «Սաարա» վեպը։[1].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Mbarek Beyrouk ou le Sahara comme synthèse des Afriques». Le Monde.fr. 2016 թ․ մայիսի 6. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  2. 2,0 2,1 «Genève – Prix Kourouma 2016 : Mbarek Ould Beyrouk, griot de sable et de plume». archive.wikiwix.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  3. «Et le ciel a oublié de pleuvoir - Beyrouk». Babelio (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  4. «Nouvelles du désert». Présence Africaine Editions (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  5. «Le griot de l'émir - Beyrouk». Babelio (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  6. «Le tambour des larmes - Beyrouk». Babelio (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  7. «Je suis seul - Beyrouk». Babelio (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մբարեկ ուլդ Բեյրուկ» հոդվածին։