Մաքսիմ Ամելին

ռուս բանաստեղծ

Մաքսիմ Ալբերտովիչ Ամելին (ռուս.՝ Макси́м Альбе́ртович Аме́лин, հունվարի 7, 1970(1970-01-07), Կուրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ) ռուս գրող, թարգմանիչ, գրական քննադատ և հրատարակիչ[1]։

Մաքսիմ Ամելին
Ծնվել էհունվարի 7, 1970(1970-01-07) (54 տարեկան)
ԾննդավայրԿուրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, գրական քննադատ, թարգմանիչ և հրատարակիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
 Maxim Amelin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1988 թվականին ավարտել է Կուրսկի առևտրային համալսարանը (առևտրային քոլեջ)։ Բանակում ծառայել որպես սովորական շարքային։

1991 թվականից մինչև 1994 թվականը սովորել է Լիտինստիտուտում, մասնակցել է Օլեսյա Նիկոլաևայի դասընթացներին։ 1995 թվականին աշխատել է «Symposium» հրատարակչությունում որպես առևտրային տնօրեն, 2008 թվականից եղել է «ՕԳԻ» հրատարակչության գլխավոր խմբագիր։ Ապրել է Մոսկվայում։ Նա ամուսնացած է բանաստեղծուհի Աննա Զոլոտարևայի հետ[2]։.

Հրատարակվել է «Նոր աշխարհ», «Խորհրդանշան», «Արիոնե» և այլ թերթերում։ Բանաստեղծությունների գրքի հեղինակ է («Dubia», «Սառը ներբողներ», «Գորգոնների ձին») և ունի բազմաթիվ թարգմանություններ լատիներենից և հին հունարենից։

Մաքսիմ Ամելինի արվեստը քննել է Տատանյա Բեկը, որը նրան անվանել է «նորարարության հնագետ»[3]։ Նրա ստեղծագործության վրա ազդեցություն են ունեցել 18-րդ դարի ռուսական պոեզիայն և անտիկ դասականները[4][5]։ Նա կատարել է անտիկ դասական Կատուլլուսի, Պինդարոսի, Հոմերոսի ստեղծագործությունների թարգմանությունները։ Գրական թարգմանություններից բացի՝ Մաքսիմ Ամելինը զբաղվել է հրատարակչական գործով։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Սառը ներբողներ- М.: Symposium, 1996.
  • Dubia — СПб.: Ина-Пресс, 1999. — 99 c.
  • Գորգոնների ձին — М.: Время, 2003. — 124 c.
  • Ինը չափումները։ Ռուսական նորագույն բանաստեղծության անթոլոգիա / Сост.: Б. Кенжеев, М. Амелин, П. Барскова, С. Тимофеев, Д. Воденников, Д. Давыдов, Д. Кузьмин, К. Маренникова, М. Маурицио, И. Кукулин. — М.: Новое литературное обозрение, 2004. — 408 с.
  • Ճկուն խոսք — М.: Б. С. Г.-Пресс, 2011. — 464 с.

Մրցանակներ խմբագրել

 
Մաքսիմ Ամելինը կնոջ հետ

Մեջբերումներ խմբագրել

  • Ես անձամբ ինձ համար որոշել եմ, որ պետք չէ շատ բանաստեղծություններ գրել։ Նրանք պետք է լինել այնքան, որքան պետք չի գրել (2013)[1]։
  • Հիմա շատերը մտածում են, որ մեր գրականությունը դարձել է հին։ Թվում է, թե արդեն ամեն ինչ պարզ է, և այլևս ոչինչ ավելին պետք չէ։ Ինձ թվում է, որ այդ ամենը այդպես չէ։ Ինձ թվում է, որ նրանցում հարյուրավոր բանաստեղծների դեռ չիրացված հնարավորություններ կան։ Միգուցե հարյուր չէ, բայց մի քանի տասնյակ հաստատ կան(2013)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Ամելին» հոդվածին։