Մաքսավորի միջազգային օր

Մաքսավորի միջազգային օր, համաշխարհային մասնագիտական տոն, որը նվիրված է մոլորակի մաքսային ծառայությունների բոլոր աշխատողներին։ Նշվում է ամեն տարի` հունվարի 26-ին։

Մաքսավորի միջազգային օր

ԱմսաթիվՀունվարի 26

Պատմություն և տոնակատարություն

խմբագրել

Պատահական չէ, որ «Մաքսավորի միջազգային օրը» նշվում է հենց հունվարի 26-ին։ Հենց այդ օրը՝ 1953 թվականի հունվարի 26-ին, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում իր աշխատանքն է սկսել մաքսային համագործակցության խորհրդի առաջին նստաշրջանը[1]։ Ըստ էության` այդ օրը կարելի է համարել «Համաշխարհային մաքսային կազմակերպության» ծննդյան օր։ Այդ ժամանակ կազմակերպությունում ընդգրկված էր 17 երկիր, այժմ անդամների քանակն աճել է ավելի քան տասը անգամ։

Աշխարհում առաջին անգամ «Մաքսավորի միջազգային օրը» տոնել են 1983 թվականին՝ 30-րդ հոբելյանի ժամանակ[2]։

Ամեն տարի` «Մաքսայինի միջազգային օրը», Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայությունում (Ռուսաստանի ԴՄԾ) ամփոփում են տարվա արդյունքները, մաքսավորներին շնորհում պարգևներ, պատվոգրեր, շնորհակալագրեր և դրամական հոնորարներ։

Բացի «Մաքսավորի միջազգային օրվանից» ռուսներն ունեն նաև այլ ազգային մասնագիտական տոն` «Ռուսաստանի Դաշնության մաքսավորի օր», որը նշվում է ամեն տարվա հոկտեմբերի 25-ին (տոնը նվիրված է 1653 թվականի «Միասնական մաքսային կանոնադրության» ի հայտ գալուն)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Международный день таможенника — 26 января. История и особенности праздника в проекте Календарь Праздников 2010
  2. «26 Января. Всемирный день таможенника. Праздник каждый день. RedDay.RU». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.