Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայություն

Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայություն (Ռուսաստանի ԴՄԾ), ռուս.՝ Федеральная таможенная служба (ФТС России), գործադիր իշխանության դաշնային մարմին, որը րականացնում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրության գործառույթները մաքսային գործի վերահսկողության և հսկողության բնագավառում, ինչպես նաև արժութային վերահսկողության և մաքսանենգության, այլ հանցագործությունների և վարչական իրավախախտումների դեմ պայքարի հատուկ գործառույթներում։ Վերաբերում է պետական ռազմականացված կազմակերպություններին, որոնք իրավունք ունեն կրել մարտական հրաձգային և այլ զենքեր[1]։

Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայություն
Федеральная таможенная служба
Изображение логотипа
ՏեսակԱրտահանման տուրքեր և Ռուսաստանի Դաշնության դաշնային ծառայություն
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀապավումՌուսաստանի ԴՄԾ
Ստեղծման թվական1994
Փոխարինված էFederal Service for Financial and Budgetary Supervision?
ՇտաբակայանՄոսկվա, Ռուսաստան և Filyovsky park District
Կայքcustoms.ru/en/

Ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2004 թվականի մարտի 9-ի թիվ 314 հրամանագրով «Գործադիր իշխանության համակարգի և դաշնային մարմինների կառուցվածքի մասին», ընդ որում, վերացվել էր Ռուսաստանի Դաշնության մաքսային պետական կոմիտեն։

2016 թվականի  հունվարի 15-ի հրամանագրով Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայությունը փոխանցվել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության ենթակայությանը[2]։

Ավելի վաղ այն ենթարկվում էր Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, իսկ մինչև 2006 թվականը՝  Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման և առևտրի նախարարությանը։

Դաշնային մաքսային ծառայության ղեկավարը՝ Վլադիմիր Իվանի Բուլավինն է[3]։

Լիազորություններ խմբագրել

Ռուսաստանի Դաշնության կառավարության № 459 որոշմամբ 2006 թվականի հուլիսի 26-ին  Ռուսաստանի ԴՄԾ-ի մեջ են մտնում հետևյալ հիմնական գործառույթները։

  • կազմակերպությունների, օբյեկտների և անձանց գրանցամատյանների վարումը,  որոնք ընդգրկված են մաքսային գործի մեջ (մաքսային ներկայացուցիչներ, մտավոր սեփականության օբյեկտներ և այլն)
  • վկայականների և գործունեության թույլտվությունների իրավունքը մաքսային գործի որոշակի ոլորտներում 
  • մաքսային ձևակերպման,  հսկողության անմիջական իրականացումը 
  • ապրանքների դասակարգումը ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի, երկրի ծագման որոշումն և Ռուսաստանի Դաշնության մաքսային  սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքը 
  • իրավապահ գործունեությունը պայքար է հանցագործությունների և վարչական իրավախախտումների մաքսային գործի բնագավառում
  • որոշ խորհրդատվական ծառայություններ, որոնք անվճար հիմունքներով աջակցում են արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին 

Առանձնապես աչքի է ընկնում  մաքսային վճարների գանձման ֆունկցիան՝ մաքսային տուրքեր, մաքսային վճարներ։ Ներքին հարկերի և պետական գույքի կառավարման վարչության հետ մեկտեղ մաքսային վճարների եկամուտները հանդիսանում են դաշնային բյուջեի եկամուտների հիմնական տեսակներից։ Այսպես, 2011 թվականի օգոստոսին մաքսային մարմինների կողմից դաշնային բյուջեին հատկացվել է 529,72 մլրդ ռուբլի, 2011 թվականի ութ ամիսների ընթացքում  դաշնային բյուջեի եկամուտների գումարը, որը տնօրինվում է  մաքսային մարմինների կողմից, կազմել է 3642,33 մլրդ ռուբլի, իսկ ողջ 2010 թվականին փոխանցվել է 4329,88 մլրդ ռուբլի։

Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության կառուցվածքը

  • Տարածաշրջանային մաքսային վարչություններ (համապատասխանում  է Ռուսաստանի Դաշնության դաշնային շրջաններին)
    • Տարածաշրջանային մաքսատներ (հաճախ, բայց ոչ միշտ է համապատասխանում Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներին)
      • Մաքսային պաշտոններ
  • Կենտրոնական ենթակայության մաքսատներ (օրինակ, Մոսկվայի օդանավակայանների մաքսատներ, Կենտրոնական ակցիզային մաքսատուն և այլն)։

Դաշնային մաքսային ծառայության հատուկ կոչումներ խմբագրել

Ռուսաստանի ԴՄԾ-ի  հատուկ կոչումները  շնորհվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին, որոնք  ծառայության են անցել մաքսային մարմիններում, և Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմինների աշխատակիցներին։

Բարձրագույն ղեկավար կազմ
  • Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության գործող պետական խորհրդական 
  • Մաքսային ծառայության գեներալ-գնդապետ 
  • Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտ
  • Մաքսային ծառայության գեներալ-մայոր
Ավագ ղեկավար կազմ
  • Մաքսային ծառայության գնդապետ
  • Մաքսային ծառայության փոխգնդապետ
  • Մաքսային ծառայության մայոր
Միջին ղեկավար կազմ
  • Մաքսային ծառայության կապիտան
  • Մաքսային ծառայության ավագ լեյտենանտ
  • Մաքսային ծառայության լեյտենանտ
  • Մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտ
Կրտսեր կազմ
  • Մաքսային ծառայության ավագ ենթասպա
  • Մաքսային ծառայության ենթասպա

Դաշնային մաքսային ծառայության դասային աստիճաններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել