Եվրոպական միության Մաքսային միություն

կազմակերպություն

Եվրոպական միության Մաքսային միություն (անգլ.՝ European Union Customs Union), Եվրոպական միության և մի շարք այլ երկրների Մաքսային միություն, ընդհանուր շուկայի կարևոր բաղադրիչ։

Եվրոպական միության Մաքսային միություն
ՏեսակՄաքսային միություն
Եվրոպական միության Մաքսային միություն

Մաքսային միության ստեղծումն առաջնային խնդիր է դարձել Հռոմեական պայմանագրի ստորագրումից հետո և ավարտվել է 1958 թվականին։ Գլխավորն էին հետևյալ միջոցառումները`

  • անդամ երկրների միջև բոլոր մաքսատուրքերի և սահմանափակումների վերացումը
  • երրորդ երկրների ապրանքների նկատմամբ միասնական արտաքին սակագնի սահմանումը, որը նույնն է ամբողջ եվրոպական համայնքի համար (դրա բռնագանձումից ստացված շահույթը դարձել Է հանրակցության սեփական ռեսուրսների ձևավորման աղբյուրներից մեկը)
  • ընդհանուր առևտրային քաղաքականությունը որպես Մաքսային միության արտաքին կողմ (միջազգային մակարդակով հանրությունն արտահայտում է բոլոր անդամ պետությունների ընդհանուր դիրքորոշումը)։

Համատեղ ընթացակարգերն ու կանոնները հավաքվել են միասնական վարչական փաստաթղթում (Single Administrative Document), որը փոխարինել է նախորդ բոլոր նորմատիվ ակտերին։ 1993 թվականից պաշտոնապես սկսել է գործել ընդհանուր շուկան, բոլոր ավանդական ստուգումները ներքին սահմաններում չեղարկվել են մաքսային ձևականությունների հետ միասին։ Անդամ երկրների մաքսային ծառայությունները կորցրել են ակցիզային գանձման, ԱԱՀ գանձման և վիճակագրական տեղեկատվության կուտակման գործառույթները։

Միության մեջ մտնում են ԵՄ անդամ բոլոր երկրները, ինչպես նաև ԵՄ անդամության թեկնածու Թուրքիան և ԵՄ-ին սահմանակից գաճաճ պետությունները՝ Անդորրան, Մոնակոն և Սան Մարինոն[1]։ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու (2019 թվականին) ընթացակարգի ավարտից հետո նա, այնուամենայնիվ, կպահպանի ԵՄ-ի Մաքսային միությանը անդամակցությունը ժամանակավոր մասնակցության պայմաններում[2][3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Article 3(1) of Council Regulation 2913/92/EEC of 12 October 1992 establishing the Community Customs Code (as amended) (OJ L 302, 19.10.1992, p. 1-50) «Document 31992R2913». eur-lex.europa.eu. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link).(անգլ.)
  2. «Times: Британия сохранит членство в Таможенном союзе ЕС — The Insider». theins.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. «Британия предложит ЕС временный таможенный союз после Brexit: Политика: Мир: Lenta.ru». lenta.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ

խմբագրել