Մարտնչող Լեհաստանի ճամբար
Մարտնչող Լեհաստանի ճամբար (լեհերեն՝ Obóz Polski Walczącej, OPW), Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին լեհական Դիմադրության շարժման բաղկացուցիչ մասը կազմած համեմատաբար ոչ մեծ շարժում՝ ուղղված գերմանական զավթիչների դեմ։ Գործել է 1942-ից մինչև 1944 թվականը։ Ղեկավար կենտրոնը գտնվել է Վարշավայում[1]։ Անդամների մեծ մասը պատկանել է Sanacja շարժման մասը հանդիսացած Obóz Zjednoczenia Narodowego (Ազգային միասնության ճամբար կամ Ozon)կուսակցությանը։ Մարտնչող Լեհաստանի ճամբար շարժման գլխավոր կազմակերպիչներից էին մարշալ Էդվարդ Ռիձ-Սմիգլին և Յուլիան Պիասեցկին[2][3] (վերջինս դարձել է շարժման առաջնորդը)։ 1943 թվականին շարժումը ընդգրկվել է Armia Krajowa-ի (Հայրենի բանակի) կազմի մեջ, 1944-ին միաձուլվել Konwent Organizacji Niepodległościowych-ին (Անկախության կազմակերպությունների խորհուրդ), որը 1945 թվականի հունվարին լուծարվել է[4]։
Մարտնչող Լեհաստանի ճամբար | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Երկիր | Լեհաստան |
Ստեղծվեց | 1942 |
Ճակատամարտեր | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Լուծարվեց | 1945 |
Մարտնչող Լեհաստանի ճամբար շարժման գլխավոր տպագիր օրգաններն էին «Państwo Polskie» («Լեհական պետություն»), «Polska» և «Przegld Polityczny» թերթերը[5]։
Գրականություն
խմբագրել- J. C. Malinowski, Piłsudczykowski Obóz Polski Walczącej (1940–1945). Zarys struktury i działalności, „Czasy Nowożytne”, t. 9, 2000, s. 152
- (Լեհերեն) OBÓZ POLSKI WALCZĄCEJ on Encyklopedia Interia
- Biography of Edward Rydz-Śmigły
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ [1]
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ {{|id = 4010527|tytuł=Zjednoczenie Organizacji Niepodległościowych|data dostępu=2017-07-12}}
- ↑ Wirtualny Sztetl: Obóz Polski Walczącej (OPW)