Մարտից հետո
Մարտից հետո (ռուս.՝ После боя), խորհրդային նկարիչ Կուզմա Պետրով-Վոդկինի նկարը, որ ստեղծվել է 1923 թվականին։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կենտրոնական թանգարանում (Մոսկվա)։
Մարտից հետո | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կուզմա Պետրով-Վոդկին |
տարի | 1946 |
բարձրություն | 156 սանտիմետր[1] |
լայնություն | 122 սանտիմետր[1] |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Central Armed Forces Museum? |
հավաքածու | Central Armed Forces Museum? |
Ծանոթագրություններ |
Պատմություն
խմբագրելԿուզմա Պետրով-Վոդկինը նկարն ստեղծել է «Կարմիր բանակ (1918-1923)» համամիութենական գեղարվեստական ցուցահանդեսի համար, որ բացվել է 1923 թվականի մարտի 18-ին՝ Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի հնգամյակի առթիվ Կարմիր բանակի ու նավատորմի թանգարանում Մոսկվայում[2][3]։ Ներկայում պահվում է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կենտրոնական թանգարանում (Մոսկվա)[4][5]։
Կոմպոզիցիա
խմբագրելՆկարը, որն ունի 154 × 121.5 սմ չափեր, նկարված է յուղաներկով կտավի վրա[6][7][8]։ Խախտելով պատումի ժամանակային հաջորդականություն՝ Պետրով-Վոդկինը կտավի վրա միավորել է տարբեր ժամանակներում տեղի ունեցած երկու էպիզոդներում և նկարը համապատասխանաբար բաժանել երկու զուգահեռ աշխարհների՝ կյանքի ու մահվան, որոնք պատկերված են համապատասխանաբար տաք դեղնակարմիր երանգներով ու կապտավուն-սառը գուներով։ Առաջին պլանում երևում են երեք մարտիկներ, որոնք փիլիսոփայական կենտրոնացվածությամբ խորասուզված են զոհված հրամանատարի մասին հուշերի մեջ։ Նրանք նստած են տախտակյա սեղանի շուրջը, որի վրա դրված է երթային թիթեղյա կերակրաման։ Նկարի կենտրոնում պատկերված է կաշվե բաճկոնով և աստղ կրող գլխարկով կոմիսարը։ Վերջինիս երկու կողմերում նստած են նրա երկու ընկերները, ընդ որում՝ նրանցից մեկի վզին կարմիր շարֆ է, որը նկարի հիմնական գունային ակցենտն է։ Հրամանատարի մահվան տեսարանը պատկերված է կտավի երկրորդ պլանում՝ նմանվելով «Կրակի գծում» նկարի սյուժեին։ Նա մահացու վիրավորվել է, գլխից գլխարկն ընկել է նրա սափրված, և նա ընկնում է մարտում զոհված իր ընկերների կողքին[9][10][11][12][3][13]։
Արձագանքներ
խմբագրել«Մարտից հետո» նկարը համարվում է փուլային ստեղծագործություն Կուզմա Պետրով-Վոդկինի՝ այդ ժամանակաշրջանի ստեղծագործության մեջ[14]։ Այդ կտավը «Կրակի գծում» (1916) նկարի յուրօրինակ շարունակությունն է և «Կոմիսարի մահը» (1928) նկարի թեմատիկ նախորդը՝ դրանց հետ միասին կազմելով յուրօրինակ տրիպտիխ[15][16][13]։ Զգուշանալով այդ ժամանակ հակահեղափոխության դեմ աճող պայքարի պայմաններում հնարավոր հետևանքներից՝ Պետրով-Վոդկինը նշել է, որ նկարների միջև ուղղակի կապ չկա[17][18][19]։ Ըստ քննադատների կարծիքների՝ նկարը լի է նաև հին ռուսական գեղանկարչության մոտիվներով և նմանվում է Անդրեյ Ռուբլյովի «Երրորդություն» նկարին[20][11][3][13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://goskatalog.ru/portal/#/collections?id=11859393
- ↑ Балашова, 1988, էջ 41
- ↑ 3,0 3,1 3,2 «После боя». ARTEFACT. Վերցված է 27 октября 2018-ին.
- ↑ Петров-Водкин, 2014, էջ 48
- ↑ «После боя». Государственный каталог Музейного фонда Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 27 октября 2018-ին.
- ↑ Герман, 1985, էջ 157
- ↑ «После боя». Artchive.ru. Վերցված է 25 октября 2018-ին.
- ↑ «После боя». Artpoisk.info. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 25 октября 2018-ին.
- ↑ Лебедянский, 1986, էջ 180
- ↑ Герман, 2003, էջ 220
- ↑ 11,0 11,1 Губанов, 2008, էջ 14—15
- ↑ Грибоносова-Гребнева, 2012, էջ 449
- ↑ 13,0 13,1 13,2 Христолюбова Т. П. (2012). «К. С. Петров-Водкин: мировоззрение и творчество». Институт живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина. Վերցված է 27 октября 2018-ին.
- ↑ «Неизвестный Петров-Водкин». Новости культуры. 29 марта 2007. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 27 октября 2018-ին.
- ↑ Грибоносова-Гребнева, 2012, էջ 441
- ↑ Губанов, 2008, էջ 12
- ↑ Губанов, 2008, էջ 16
- ↑ Петров-Водкин, 2014, էջ 39
- ↑ Барановский А. В. (2000). «Первая Мировая война в русской живописи. 1914–1917 годы». Институт живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 27 октября 2018-ին.
- ↑ Лебедянский, 1986, էջ 181
Գրականություն
խմբագրել- Герман М. Ю. Сердцем слушая революцию. Искусство первых лет Октября. — Издательство «Аврора», 1985. — 196 с.
- Лебедянский М. С. Живопись, рожденная Октябрем: становление и развитие социалистического реализма в русской советской живописи, 1920—1930-е годы. — Искусство, 1986. — 249 с.
- Балашова Л. Н. Страницы героической истории: Изобразительное искусство в Центральном музее Вооруженных Сил СССР. — Советский художник, 1988. — 175 с.
- Герман М. Ю. Модернизм: искусство первой половины XX века. — Азбука-классика, 2003. — 476 с.
- Губанов Г. П. Живопись К. С. Петрова-Водкина как символическая форма бессмертия. — Саратов: Художественно-мемориальный музей К. С. Петрова-Водкина, 2008. — 27 с. — (VI Научная конференция «К. С. Петров-Водкин: от мизансцены Хвалынска к планетарному масштабу»).
- Грибоносова-Гребнева Е. В. Образ высоты в творчестве К. С. Петрова-Водкина. — Журнал «Искусствознание». — Государственный институт искусствознания, 2012. — С. 431—453.
- Петров-Водкин Кузьма Сергеевич. — Комсомольская правда/Директ-Медиа, 2014. — 49 с. — (Великие художники). — ISBN 9785747500709
Արտաքին հղումներ
խմբագրել- «После боя». Госкаталог Музейного фонда РФ. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.