Մարտին Մալյուտին
Մարտին Վլադիմիրովիչ Մալյուտին (ռուս.՝ Мартин Владимирович Малютин, հուլիսի 5, 1999, Օմսկ, Ռուսաստան), ռուս լողորդ, 2020 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն (2021), աշխարհի առաջնությունների մեդալակիր։
Մարտին Մալյուտին | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 5, 1999 (25 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օմսկ, Ռուսաստան |
192 սանտիմետր | |
Կարիերա
խմբագրելՄասնակցել է ջրային մարզաձևերի Եվրոպայի 2018 թվականի առաջնությանը՝ նվաճելով արծաթե մեդալ տղամարդկանց 4×200 մ ազատ ոճով և խառը 4×200 մ ազատ ոճով փոխանցումալողերում[1][2]։
2019 թվականի հուլիսի 23-ին Հարավային Կորեայի Կվանգջու քաղաքում 200 մետր ազատ ոճում դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա բրոնզե մեդալը կիսել է բրիտանացի Դանկան Սքոթի հետ՝ զիջելով միայն չինացի Սուն Յանին և ճապոնացի Կացուհիրո Մացումոտոյին[3]։
2021 թվականի մայիսին Բուդապեշտում կայացած ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում Մարտինը ոսկե մեդալ է նվաճել 400 մետր ազատ ոճում՝ եզրափակչում ցույց տալով 3.44,18 արդյունք[4]։ Այս մրցաշարում երկրորդ ոսկե մեդալը Մարտինը նվաճել է 4x200 մետր ազատ ոճում[5]։ Մայիսի 21-ին դարձել Է Եվրոպայի եռակի չեմպիոն՝ 200 մետր ազատ ոճում հաղթելով անձնական ռեկորդով և Եվրոպայի առաջնությունների ռեկորդով՝ 1.44, 79[6]:
Սովորել է Օլիմպիական հերթափոխի Սիբիրյան պետական ուսումնարանում։ Մարզվում է Նատալյա Նիկոլաևնա Ռոշչինայի ղեկավարությամբ[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Final results» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «2018 EC Swimming - Medallists by event» (PDF). glasgow2018.microplustiming.com. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Плавание. Малютин выиграл бронзу ЧМ на дистанции 200 метров вольным стилем» (ռուսերեն). Sportbox.ru. 2019 թ․ հուլիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Малютин победил на дистанции 400 м кролем в рамках чемпионата Европы». Спорт РИА Новости (ռուսերեն). 2021 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Плавание. Мужская сборная России взяла золото в эстафете 4 по 200 метров вольным стилем на ЧЕ». Sportbox.ru (ռուսերեն). 2021 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Козина, Анна. (2021 թ․ մայիսի 21). «Малютин выиграл 200-метровку кролем на чемпионате Европы с рекордом турнира». Российская газета (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Омский пловец Мартин Малютин: «На воде все решают доли секунды»» (ру).
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)