Մարտեր «Անտոնով» օդանավակայանի համար
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Մարտեր «Անտոնով» օդանավակայանի համար (ուկրաիներեն՝ Бої за аеропорт «Антонов»), մարտական գործողություններ «Անտոնով» օդանավակայանի տարածքում (Հոստոմել)[1] Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ընթացքում։ Օդանավակայանը հայտնվել է Կիևի վրա ռուսական զորքերի հիմնական հարձակման գծում և ունի չափերով եզակի թռիչքուղի, որը պիտանի է ամենածանր ինքնաթիռների ընդունման համար։ Նա կարծիք է հայտնել, որ մարտական գործողությունների առաջին օրը ռուսական հրամանատարությունը ծրագրում էր օդակայանը գրավել ուղղաթիռային դեսանտի օգնությամբ և հետո սկսել զորքերի և հանդերձանքի հետ տրանսպորտային ինքնաթիռների ընդունումը[2]։
Մասն է | Ռուս-ուկրաինական պատերազմ |
---|---|
Վայր | Hostomel Airport? |
Հակառակորդներ | |
| |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Մարտական գործողություններ
խմբագրելՓետրվարի 24
խմբագրելՏեղի ժամանակով մոտ 16:00-ին ՌԴ ԶՈՒ 11-րդ առանձին գվարդիական դեսանտա-գրոհային բրիգադի զինվորները հաջող վայրէջք են կատարել «Անտոնով» օդանավակայանում, ինչից առաջ հրթիռառմբային հարված է իրականացվել օդանավակայանի տարածքում[3]։ Սկսվել են օդային կամրջի ձևավորման փորձերը։ Ուկրաինական կողմը պնդում էր, որ ի պատասխան դրան՝ Ուկրաինայի Ազգային գվարդիայի օպերատիվ նշանակության 4-րդ բրիգադը ժամը 22:00-ի սահմաններում շրջափակել է օդանավակայանը և ծանր տեխնիկայի ու հրետանու աջակցությամբ վերադարձրել օդանավակայանի վերահսկողությունը և ոչնչացրել ռուսական դեսանը[4][5][6][7]։ Միևնույն ժամանակ ռուսական աղբյուրները պնդում էին, որ ՌԴ ՌՕՈՒ-ն պահպանել է վերահսկողությունը օդանավակայանի նկատմամբ և ոչ մի ազատագրում չի եղել, իսկ ամբողջ ռազմական գործողությունն Ուկրաինայում անցնում է առանց կորուստների ՌԴ ԶՈՒ կողմից[8][9]։
Մարտերի արդյունքում ոչնչացվել է աշխարհում ամենամեծ ԱՆ-225 «Մրիա» ինքնաթիռի առաջին և միակ թռչող օրինակը։ Ինքնաթիռը գտնվում էր վերանորոգման մեջ, չի կարողացել լքել օդանավակայանը ապամոնտաժված շարժիչի պատճառով և այրվել է անգարում՝ ռմբակոծության և ուղղաթիռային գնդակոծության հետևանքով[10]։
Փետրվարի 25
խմբագրելՓետրվարի 25-ին օդանավակայանի թռիչքուղին օգտագործման համար ոչ պիտանի դարձնելու փորձի ժամանակ դրա վրա պայթեցվել է ԱՆ-225 ինքնաթիռի երկրորդ կիսակառույց օրինակը, որն ավելի քան 20 տարի պահվում էր անգարում։ ՌԴ պաշտպանության նախարարության պնդմամբ՝ ռուս դեսանտայինները 200 մարտիկների քանակով ավելի քան մեկ օր իրենց դիրքերն են պահել Հոստոմելում։ ՌԴ օդուժի հիմնական ուժերը Գոմելի տակից են մոտեցել՝ կատարելով երթ-նետում։ Ստորաբաժանումները միավորվել և արգելափակել են Կիևը արևմուտքից[11]։
Փետրվարի 26
խմբագրելՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի ՌՕՈՒ-ի Սու-27-ը Կիևի մարզի օդային տարածքի մասնակի վերահսկողության վերականգնումից հետո կարողացել է խոցել «Անտոնով» օդանավակայան ուղևորվող Իլ-76-ը ինքաթիռը՝ դեսանտայիններով[12][13]։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ հայտարարությունը[14]։
Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ փետրվարի 26-ին մասնակիորեն ոչնչացվել և մասամբ գերեվարվել է «Կադիրովցիների» խումբը, որոնք թաքնվել են Հոստոմելի քաղաքացիական ենթակառուցվածքներում[15]։ Հաղորդվում է Ռամզան Քադիրովին մոտ կանգնած գեներալ Մագոմեդ Թութաևի մահվան մասին, որը ՌԴ Ազգային գվարդիայի 141-րդ հատուկ մոտոհրաձգային գնդի հրամանատարն է[16][17]։ Ռուսական ԶԼՄ-ները հրապարակել են երկու սպանված և վեց վիրավոր չեչենների մասին տվյալներ[18]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Российское вторжение в Украину: Киев готовится к обороне, Кремль «готов к переговорам в Минске» — Новости на русском языке». BBC News Русская служба (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ https://www.bbc.com/news/live/world-europe-60542877, BBC, 28.02.2022
- ↑ Willis, Haley (2022 թ․ փետրվարի 24). «Russian helicopters attack an airport near Kyiv». The New York Times. 0362-4331. Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Abbie Shull. «Ukrainian and Russian forces have been fighting for hours over a critical airfield just outside Kyiv». Business Insider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Украинские военные отбили аэродром Гостомель: российский десант уничтожен». РБК Украина. 2022 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Ukraine reclaims key military airport; Russian troops seize Chernobyl». UPI (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Battle underway for airbase on Kyiv outskirts». France 24 (անգլերեն). 2022 թ․ փետրվարի 24. Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «ВС РФ уничтожили более 200 украинских военных при захвате аэродрома под Киевом». Интерфакс. 26.02.2022. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Ukraine conflict: Kyiv braces for Russian assault». BBC News. 2022 թ․ փետրվարի 25. Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ У результаті російської атаки згорів найбільший в світі літак «Мрія»
- ↑ «Находящаяся под Киевом гордость мирового авиапрома оказалась под угрозой уничтожения». topcor.ru (ռուսերեն). 2022 թ․ փետրվարի 25. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Месть за Луганск 2014: возле Василькова сбили Ил-76 с вражескими десантниками». www.unian.net (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Срочно: Украина сбила российский транспортный самолет_Russian.news.cn». russian.news.cn. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Третий день войны России против Украины: штурм Киева. Онлайн». Международное французское радио. 2022 թ․ փետրվարի 25. Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Максим Карпенко (2022 թ․ փետրվարի 26). «Український спецназ вбиває чеченців у Гостомелі: "Кадировці вже на колінах", – Гончаренко». news.depo.ua. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Під Києвом розгромлено підрозділ Росгвардії Чечні, убито командира полку Тушаєв – Міноборони». Інтерфакс-Україна. 2022 թ․ փետրվարի 27.
- ↑ «Битва за Гостомель: Генштаб підтвердив знищення колони чеченського спецназу». Національна суспільна телерадіокомпанія України. 2022 թ․ փետրվարի 27.
- ↑ «Кадыров рассказал о потерях чеченцев в спецоперации на Украине». www.rbc.ru. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.