Մարտա Լևիսման

արգենտինացի ճարտարապետ

Մարտա Լևիսման դե Կլուսելլաս (իսպ.՝ Martha Levisman de Clusellas, 1933[1] - հունիսի 13, 2022(2022-06-13)[2], Բուենոս Այրես, Արգենտինա[1]), արգենտինացի ճարտարապետ, արխիվագետ, պատմաբան[3]։ Նա առավել հայտնի է Բուենոս Այրեսում գտնվող Անտոռշաս հիմնադրամի երեք շենքերի նախագծման համար, ինչպես նաև Բուենոս Այրեսի Ազգային գրադարանի զարգացման գործում ունի իր մեծ ավանդը։ 1985 թվականին ավարտել է Անտոռշասի առաջին շենք[4]։

Մարտա Լևիսման
Դիմանկար
Ծնվել է1933[1]
Մահացել էհունիսի 13, 2022(2022-06-13)[2]
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա[1]
Քաղաքացիություն Արգենտինա
ԿրթությունԲուենոս Այրեսի համալսարան
Մասնագիտությունճարտարապետ, արխիվագետ և պատմաբան

Կենսագրություն խմբագրել

1952 թվականից 1958 թվականը Բեատիչ Գոլդեստեինի, Նելի Կյուիտելի և Նորա Մոնրեալի հետ սովորել է Բուենոս Այրեսի համալսարանի Ճարպատապետության և քաղաքաշինության ֆակուլտետում։ Դա անցումային ժամանակաշրջանն էր, երբ անձնակազմից որոշները դասավանդում էին Beaux Arts, երբ միևնույն ժամանակ շատերը իրենց ուշադրությունը հրավիրեցին մոդեռնիզմի վրա (հատկապես Կեսար Յանելլոն և Թոմաս Մալդոնադոն, ովքեր դասավանդում էին ինտեգրալ դիզայն)։ Նրան դասավանդել են նաև Օդիլիա Սուարեսը և Էնրիկետա Մեոլին[4]։

Նա՝ Ռոսարիոյում նոր բացված ճարտարապետության դպրոցում իր ուսումը շարունակելու համար Բուենոս Այրեսը լքելու ճանապարհին էր, սակայն Ժերարդո Կլուսելասի (1929-73) հետ հանդիպումից հետո որոշեց մնալ մայրաքաղաքում․ վերջինս դարձավ նրա գործընկերը, ամուսինը և երեք երեխաների հայրը։ 1957 թվականից Ժանելլոյի և Վլադիմիրո Ակոսայի ղեկավարությամբ սկսել է իր կարիերան համալսարանում։ 1963 թվականից 1966 թվականը ղեկավարել է Ալֆրեդո Իբարուլիայի ֆակուլտետի առաջին տարվա գործնական ծրագրերը։ Ավելի ուշ աշխատել է Մարիո Տեմպոնեի հետ։ 1984 թվականին որպես դասախոս և մշակութային գծով պատասխանատու վերադարձել է Բուենոս Այրեսի համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետ, որտեղ աշխատել է մինչև 1889 թվականը, որից հետո աշխատել է դեկանի համար՝ զբաղվելով հետազոտություններով և պատմական ցուցահանդեսներ կազմակերպելով[4]։

1998 թվականից 2002 թվականը Լևիսմանը եղել է ԱՃԱԿ-ի՝ Արգենտինայի ճարտարապետության արխիվի կենտրոնի ղեկավարը (իսպ.՝ Asociación Civil para el Archivo de Arquitectura Contemporánea Argentina)[4], նա նաև եղել է ԱՃԱԿ-ի նախագահը[5]։ Որպես արխիվագետ աշխատել է Բուստիլոների ընտանիքի համար[6]։

րպես ճարտարապետ, նա ամուսնու ձեռնարկության անդամ էր։ Նրա կարևորագույն աշխատանքները, ներառյալ Բուենոս Այրեսում գտնվող Անտոռշաս հիմնադրամի երեք շենքերի նախագծերը, ավարտել է 1991 թվականին։ 1989 թվականին նրան էր հանձնարարվել Ազգային գրադարանի աշխատանքները ավարտելու գործը, որը իրենից ենթադրում էր ինտերիերի փոխոխությունները[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://undiaunaarquitecta.wordpress.com/2015/06/27/martha-levisman-1933/
  2. 2,0 2,1 2,2 https://www.clarin.com/arq/arquitectura/adios-martha-levisman-guardiana-obra-bustillo_0_DWCm9RTtGt.html
  3. Hispanic Institute in the United States, 2009, էջ 89
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Martha Levisman» (Spanish). Un día / una arquitecta. 2015 թ․ հունիսի 27. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Sierra, 2012
  6. Architectural Digest. John C. Brasfield Publishing Corporation. 2001. էջ 171.

Մատենագիտություն խմբագրել