Մարսյան քրոնիկոն (անգլ.՝ The Martian Chronicles), մինի-սերիալ, որը կազմված է երեք սերիայից։ Նկարահանվել է ըստ Ռեյ Բրեդբերիի «Մարսյան քրոնիկոն» վեպի։ Երեք շարունակական դրվագները թողարկվել են 1980 թվականի հունվարի 27-ին, 28-ին և 29-ին և ցուցադրվել է NBC հեռուստաալիքով։ Սերիաների նախնական ցուցարությունը տեղի է ունեցել դրանից մեկ տարի առաջ, Կալիֆորնիայի նահանգի Բերբենեկ քաղաքում, NBC հեռուստաալիքի ստուդիայում։ Մամուլի ասուլիսից հետո Բրեդբերին սերիալը ձանձրալի է անվանել[2]։

Մարսյան քրոնիկոն
անգլ.՝ The Martian Chronicles
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրգիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ՀիմքՄարսյան տարեգրություններ
Թվական1980
ՌեժիսորՄայքլ Անդերսոն
Սցենարի հեղինակՌեյ Բրեդբերի
ԴերակատարներՌոք Հադսոն, Ռոդի ՄաքԴաուել և Մարիա Շելլ
ԵրաժշտությունStanley Myers?
Տևողություն360 րոպե[1]

Սյուժե խմբագրել

1999 թվականին Մարս են գալիս տիեզերագնացներ Երկիր մոլորակից։ Նրանց, սակայն սպանում է մի մարսիացի, որն իր կնոջը խանդում է տիեզերագնացներին, որոնց նա տեսել էր երազում։ Հաջորդ գիտարշավի մասնակիցները մահանում են այն պատճառով, որ ընկնում են մարսիացու հիպնոզի տակ` կարծելով, թե վայրէջք են կատարել իրենց մանկության իդեալական քաղաքում, որը բնակեցված է իրենց արդեն մահացած սիրելի հարազատներով և ընկերներով։ Երրորդ գիտարշավի մասնակիցներն իմանում են, որ այս անգամ մահացել են մարսիացիները, որոնք պարտվել են Երկիր մոլորակից հանկարծակի այնտեղ թափանցած ջրծաղիկի վարակին։ Մարսը ամբողջովին բնակեցվում է Երկիր մոլորակի գաղութարարներով, որոնք իրենք հետ նոր մոլորակ են բերում մարդկային հին խնդիրները։

Դերերում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Фильм «Марсианские хроники» (1980)». Рэй Брэдбери.Ру. 20 февраля 2014.

Արտաքին հղումներ խմբագրել