Մարջան Մխիթարյան

դաշնակահարուհի
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարջան Մամիկոնի Մխիթարյան (ապրիլի 17, 1918(1918-04-17), Երևան, Երևանի գավառ - մայիսի 12, 1999(1999-05-12), Երևան, Հայաստան), հայ դաշնակահարուհի, մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1983)։ Հայ երաժշտագետ, կոմպոզիտոր Ռոբերտ Աթայանի կինը։

Մարջան Մխիթարյան
Ծնվել էապրիլի 17, 1918(1918-04-17)
Երևան, Երևանի գավառ
Երկիր Հայաստան
Մահացել էմայիսի 12, 1999(1999-05-12) (81 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունդաշնակահարուհի
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Մարջան Մխիթարյանը ծնվել է 1918 թվականի ապրիլի 7-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում։ 1947 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիա (Կ. Ն. Իգումովի դասարան)։

1947 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում (1985 թվականից՝ պրոֆեսոր)։

Հանդես է եկել մենահամերգներով և սիմֆոնիկ նվագախմբերի հետ, եղել պարային ստեղծագործությունների ճանաչված կատարող։ Պարային երաժշտությունը միավորել է ամբողջական, ներդաշնակ շարքում, որտեղ բացառել է դինամիկական տեմպերի կտրուկ փոփոխությունները։ Գործիքային ձայնառիթմերն իրագործել է վարպետորեն, տեմբրը, ռեգիստրները ներդաշնակել է այլ տարրերի հետ։

Կատարել և ձայնագրել է Կոմիտասի դաշնամուրային բոլոր ստեղծագործությունները։

Մարջան Մխիթարյանը մահացել է 1999 թվականի մայիսի 12-ին Երևանում։ Թաղված է Թոխմախի գերեզմանատանը[1]։

2003 թվականին Երևանում անցկացվել է Ռ. Աթայանի և Մ. Մխիթարյանի անվան պատանի դաշնակահարների 1-ին մրցույթը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Бабаян Ш., Марджан Мхитарян, Е., 2002.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։