«Մարշ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1892 թվականին[1]։

Մարշ
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1892
ՎիքիդարանՄարշ

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1892 թվականին մարտի 14-ին[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 274) պահվում է

մեկ ինքնագիր, որտեղ վերնագրից հետո կան հետևյալ տողերը․ «Մարտի 8-ին Թիֆլիսի թեմական պատմագավորի ընտրություն», «Խոսք x-ի, երաժշտությունը Չուխաջյանի»։ Ինքնագրի տակ Տ․ Փիրումյանը գրել է՝ «Միանգամայն համակարծիք եմ՝ Տ․ Փիրումյանց»։ Դրանից հետո Թումանյանի ձեռագրով կա նաև հետևյալը՝ «Կորչի Մ. [կորչի]-հիմար [ընկերներով] ընտրյալներով»[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 21)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 647.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Մարշ (Թումանյան)