Մարշա Ֆորչուկ Սկրիպուխ
կանադացի գրող
Մարշա Ֆորչուկ Սկրիպուխ (անգլ.՝ Marsha Skrypuch, ուկրաիներեն՝ Скрипух-Форчук Марша, դեկտեմբերի 12, 1954[1]), կանադաուկրաինացի մանկական և պատանեկան գրող, վիպասան։ Բնակվում է Կանադայի Օնտարիո նահանգի Բրենտֆորդ քաղաքում։
Մարշա Ֆորչուկ Սկրիպուխ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1954[1] (69 տարեկան) |
Մասնագիտություն | գրող և մանկագիր |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Արևմտյան Օնտարիոի համալսարան |
Սկրիպուխը հայտնի է Կանադայում ներգաղթյալների մասին պատանեկան ընթերցողի համար արձակ գործերով, և հատկապես՝ Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ եղած և Կանադա ներգաղթած հայերի մասին վեպերով («Արամի ընտրությունը», «Անունս Արամ է»)։