Մարմնի ծավալի ինդեքս
:
Մարմնի ծավալի ինդեքս (անգլ.՝ Body Volume Index, ՄԾԻ), ճարպակալման չափման մեթոդ, որն առաջարկվել է 2000 թվականին անգլիական Select Research անգլ.՝ (Բիրմինգհեմ) ընկերության կողմից՝ որպես մարմնի զանգվածի ինդեքսի այլընտրանք, որը չէր տրամադրում կոնկրետ մարդու ճարպակալման ռիսկերի մասին ճշգրիտ տեղեկատվություն և հաշվի չէր առնում մարմնի զանգվածի բաշխումը (ոսկրերի կամ մկանների առավել կամ պակաս քանակությունը)։ Մարմնի ծավալի ինդեքսի հաշվարկման բանաձևն է․ :
Այսպիսին է հաշվիչ աղյուսակը՝
ՄԾԻ | նկարագրություն[1] |
---|---|
< 18.5 | թերի քաշ |
18.5–24.9 | նորմալ քաշ |
25.0–29.9 | հավելյալ քաշ |
30.0–34.9 | 1-ին կարգի գիրություն |
35.0–39.9 | 2-րդ կարգի գիրություն |
≥ 40.0 | 3-րդ կարգի գիրություն |
Ներկայումս այս մեթոդը Body Benchmark Study երկամյա նախագծի շրջանակում փորձարկում է անցել ԱՄՆ-ում և Եվրոպայում[2][3][4]. Մեթոդի հիմքում եռաչափ սքաների կիրառումն է[3][5]։ ՄԾԻ-ի ծրագրային ապահովումը թույլ է տալիս մարդու մարմնի 3D մոդելավորման և մագնիսառեզոնանսային շերտագրության (ՄՌՇ) համեմատությամբ, հաշվարկել ճարպի, մասնավորապես որովայնի շրջանում կուտակված ճարպի բաշխումը։ Որովայնային ճարպը մետաբոլիկ համախտանիշով բարձր մակարդակի ռիսկի գործոն է սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի համար։ Այս կազմակերպությունը ունի նաև հավելված [1] Արխիվացված 2020-01-25 Wayback Machine iPhone-ների համար, որը 2 լուսանկարների (դիմացից և կողքից) համադրման արդյունքում մոտավորապես հաշվարկում է ՄԾԻ-ը՝ առանց լաբորատոր հետազոտությունների։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «BMI classification». World Health Organization. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Official launch of BVI» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ 3,0 3,1 «Body Volume Index» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Barnes, R. Rahim, A. — v. 4«The Body Volume Index: New Imaging Technology for Body measurement» (անգլերեն). Hospital Imaging & Radiology Europe Autumn 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Создан трехмерный сканер, позволяющий увидеть жировые отложения в разных частях тела» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.