Մարմինների լողալը, հեղուկում (կամ գազում) մասնակի կամ ամբողջությամբ ընկղմված պինդ մարմնի հավասարակշռության վիճակ։ Մարմինների լողալու տեսության հիմնական խնդիրը հեղուկում ընկղմված մարմնի հավասարակշռության դիրքերի որոշումն է, հավասարակշռության կայունության պայմանների բացահայտումը։ Մարմինների լողալու պարզագույն պայմանները նշված են Արքիմեդի օրենքում։ Լողացող մարմնի հավասարակշռության համար անհրաժեշտ է, որ մարմնի ու նրա դուրս մղած հեղուկի (կամ գազի) կշիռները լինեն հավասար, և որ այդ մարմնի ու դուրս մղած հեղուկի (կամ գազի) ծանրության կենտրոնները գտնվեն մի ուղղաձիգի վրա։ Մարմինների լողալը կայուն կլինի միայն այն դեպքում, երբ լողացող մարմնի ծանրության կենտրոնը մետակենտրոնից ներքև է գտնվում։

Մարմնի լողալը արքիմադյան սկզբունքով


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 328