Մարկ Դևիս
Մարկ Ֆրայզեր Դևիս (անգլ.՝ Marc Fraser Davis, մարտի 30, 1913[1][2][3], Բեյկերսֆիլդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] - հունվարի 12, 2000[4][1][5][…], Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի անիմատոր, Դիսնեյի ինը ծերուկներից մեկը[7]։
Մարկ Դևիս | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1913[1][2][3] |
Ծննդավայր | Բեյկերսֆիլդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Մահացել է | հունվարի 12, 2000[4][1][5][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կանզասի արվեստի ինստիտուտ[1], Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտ[1] և Օտիսի արվեստի և դիզայնի քոլեջ[1] |
Մասնագիտություն | սցենարիստ և կերպարների անիմացիա |
Աշխատավայր | The Walt Disney Studios[1] |
Ամուսին | Alice Estes Davis? |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՄարկ Դևիսը ծնվել է 1913 թվականի մարտի 30-ին Բեյքերսֆիլդում (Կալիֆոռնիա նահանգ)։ Նրա ծնողները երկար ժամանակ են անցկացրել ուղևորություներում, ինչի պատճառով Մարկ Դևիսը սովորել է 22 դպրոցներում՝ նախքան կավարտեր ավագ դպրոցը։ Քանի որ նրա համար դժվար է եղել մշտական ընկերներ ունենալ, նա նկարչության մեջ է գտել ինքնաարտահայտման հնարավորություն։
Մարի Դևիսի ընտանիքն այնքան հարուստ չի եղել, որ նա հնարավորություն ունենար սովորելու քոլեջում, սակայն նա ավարտել է նկարչության դպրոց հյուսիսային Կալիֆոռնիայում։ Ազատ ժամանակում նա այցելել է գրադարան ու կենդանաբաական այգի, որտեղ արել է կենդանիների ուրվանկարներ։ Հոր մահվանից հետո Մարկը մոր հետ հայտնվել է ֆինանսական ծանր դրության մեջ։ Մոտավորապես այդ ժամանակ Դիսնեյ ստուդիան որոնել է նկարիչ ստուդիայում աշխատելու համար, և Մարկ Դևիսը որոշել է փորձել աշխատանք ընդունվել այնտեղ։
Մարկ Դևիսն ընդունվել է Դիսնեյ ստուդիա որպես միջանկյալ կադրերի նկարիչ։ Ստուդիայի՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի վրա աշխատելու ընթացքում Մարկ Դևիսը հանդես է եկել արդեն որպես գլխավոր անիմատորի օգնական։ Կենդանիներ նկարելու ունակությունները նա կիրառել է աշխատանքի ընթացքում՝ նկարելով այնպիսի հերոսների, ինչպիսիք են Բեմբին, նապաստակ Տամպերը, «Հարավի երգեր» մուլտֆիլմի նապաստակին, աղվեսին ու արջին, «Իկաբոդի և պարոն Թոդի արկածները» մուլտֆիլմի հերոսներ միստր Թոդին ու մյուս կենդանիներին։ Կենդանիներից բացի նա նկարել է նաև Ստերվելա Դե Վիլին, Ավրորային, Մալեֆիսենտային և այլն։ «101 դալմատին» մուլտֆիլմի թողարկումից հետո Մարկ Դևիսը թողել է անիմատորի աշխատանքը[8], սակայն մասնակցել է Դիսնեյլենդի թեմատիկ ատրակցիոնների համար կերպարների դիզայնի մշակմանը։
Մարկ Դևիսն անցել է թոշակի 1978 թվականին, սակայն ընդհուպ մինչև իր մահը շարունակել է ակտիվորեն մասնակցել ստուդիայի կյանքին։ Մարկ Դևիսը մահացել է 2000 թվականի հունվարի 12-ին[9]։ Նույն ամսում Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտը նրա պատվին հիմնադրել է կրթաթոշակային ֆոնդ։
2014 թվականի Ուոլթ Դիսնեյի ընտանիքի թանգարանը ներկայացրել է «Leading Ladies and Femmes Fatales: The Art of Marc Davis» ցուցահանդեսը[10][11][12]։
Անձնական կյանք
խմբագրել1947 թվականի Մարկ Դևիսը ծանոթացել է Ալիս Էստեսի հետ։ Նրանք ամուսնացել են 1956 թվականի հունիսին։ Ամուսնությունը տևել է 44 տարի՝ մինչև Մարկ Դևիսի մահը 2000 թվականին[13][14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Davis, Marc // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary Animators — NY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
- ↑ 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 https://animationguild.org/in-memoriam/
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ https://d23.com/walt-disney-legend/marc-davis/
- ↑ Marc Davis: Museum honors 1 of Disney's Nine Old Men
- ↑ In His Own Words: Marc Davis
- ↑ Pace, Eric (2000 թ․ հունվարի 16). «Marc Davis, Master Animator For Walt Disney, Dies at 86». The New York Times.
- ↑ Marc Davis; Early Disney Animator, Art Teacher
- ↑ Marc Davis
- ↑ SIGGRAPH 2013 Partners with Academy of Motion Picture Arts and Sciences for Keynote Session
- ↑ «Windows on Main Street, U.S.A., at Disneyland Park: Marc and Alice Davis». Արխիվացված է օրիգինալից 2020-08-11-ին. Վերցված է 2019-03-14-ին.
- ↑ Marc Davis Exhibit at Walt Disney Family Museum