Մարկ Ավերբուխ (ռուս.՝ Авербух, Марк Михайлович, մայիսի 21, 1945(1945-05-21), Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 25, 2006(2006-10-25)), խորհրդային, ապա` ռուս կինոռեժիսոր և օպերատոր: «Քրեական Ռուսաստան. ժամանակակից խրոնիկաներ» հայտնի հեռուստահաղորդման ռեժիսորը և հեղինակն է:

Մարկ Ավերբուխ
Ծնվել էմայիսի 21, 1945(1945-05-21)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 25, 2006(2006-10-25) (61 տարեկան)
ԳերեզմանՎոստրյակովո գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունկինոռեժիսոր և կինոօպերատոր

ԿենսագրությունԽմբագրել

Մարկ Ավերբուխը ծնվել է 1945 թվականի մայիսի 21-ին, Մոսկվայում: Հայրը Միխայիլ Ավերբուխն էր, իսկ մայրը` Բետյա Բաիսմանը: Բանակից անմիջապես հետո սկսել է աշխատելու վավերագրական ֆիլմերի կենտրոնական կինոստուդիայում, որպես օգնական:

Ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի օպերատորական ֆակուլտետը (Պ. Տոկինի արվեստանոցը), սովորել է Լեոնիդ Կրիստիի մոտ: 1965 թվականից աշխատել է օպերատորի մոտ որպես օգնական: Ամուսնացել է 1968 թվականի ապրիլի 20-ին, իր դասընկերուհու` Մարինա Գորյաչկովսկայայի հետ (1945-2006. հայրը` Գեորգի Գորյաչկովսկի, մայրը` Եվգենիա Գրինշպուն): 1973-1974 թվականներին եղել է ռեժիսոր և օպերատոր: 25 տարի աշխատել է վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում: 90-ականների սկզբին եղել է Բորիս Ելցինի խորհրդականի օգնականը: Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայի փլուզումից հետո աշխատել է հեռուստատեսությունում, արդեն ոչ միայն որպես ռեժիսոր և օպերատոր, այլ նաև` որպես պրոդյուսեր: Շատ անգամներ համագործակցել է գերմանական հեռուստատեսությունների հետ, Գերմանիայի պատվերով նկարահանել է «Հինգերորդ կետ» կիսա-ինքնակենսագրական ֆիլմը: Ավելի քան 50 վավերագրական ֆիլմերի հեղինակ է, եղել է խորհրդային և միջազգային կինոփառատոնների դափնեկիր, այդ թվում` Բեռլինում, Սան Սեբաստիանում, Մյունխենում, Կառլովի Վարիում:

Մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 25-ին. սրտի կաթված է ստացել կնոջ մահից հետո[1]:

ՖիլմագրաֆիաԽմբագրել

  • 1973 թվական` Գարնանային սկիզբ
  • 1973 թվական` Պետությունը մենք ենք
  • 1973 թվական` Ձեռքը` հեռակառավարման վահանակին
  • 1974 թվական` Հավերժ հիշողություն
  • 1975 թվական` Ամեն օր
  • 1975 թվական` Սպարտակիադիայի դրոշի ներքո
  • 1975 թվական` Մոսկովյան հողում
  • 1982 թվական` Մոսկվայի օրը
  • 1976 թվական` Նորը` հնի և նորի մասին
  • 1976 թվական` Հանդիպումներ Գորնո Պրավդինսկում
  • 1976 թվական` Հորատման վարպետ (ֆիլմ)
  • 1977 թվական` Տվարդովսկին և Բարտովը (ֆիլմ)
  • 1977 թվական` Բորիս Պրորոկով (ֆիլմ)
  • 1977 թվական` Հավատարիմ ենք կարմիր նշանին (ֆիլմ)
  • 1977 թվական` Մի համազգեստի պատմություն (ֆիլմ)
  • 1978 թվական` Վասիլևը Վասիլևից (ֆիլմ)
  • 1978 թվական` Պատերազմ հյուսիսում (ֆիլմ)
  • 1978 թվական` Ճակատամարտ ծովում
  • 1978 թվական` Մեքսիկայի նախագահը ԽՍՀՄ-ում
  • 1982 թվական` Սև քայլ
  • 1983 թվական` Ուղևորություն ծառայության հետևից
  • 1984 թվական` Որքա՞ն է կարտոֆիլի գինը
  • 1986 թվական` Կաշառք: Փաստեր և մտքեր
  • 1988 թվական` Հատուկ գոտի
  • 1994 թվական` Մի՛ լքիր. հրեա որբերի 5 պատմություն Ռուսաստանում
  • 1998 թվական` Ստալինի անձնական թշնամին[2]
  • 1995 թվական` Քրեական Ռուսաստան
  • 2002 թվական` Բոլորին հետախուզում
  • 2003 թվական` Երկար, երկար օր

ԾանոթագրություններԽմբագրել