Մարկոս Գաբիոս Ապիցիոս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարկոս Գաբիոս Ապիցիոս (լատին․՝ Marcus Gabius Apicius, մ. թ. ա. 25[1] - 37[2]), հայտնի հին հռոմեացի գուրման և որկրամոլ, որի անունը ժամանակի ընթացքում դարձել է ցուցական։ Ապրել է շվայտ կյանքով և իր ողջ գումարը ծախսել համադամ ուտելիքների վրա։ Արդյունքում նրա փողը այնքան է կրճատվել, որ նա կարող էր սնվել միայն սովորական ուտելիքներով։ այս մտքից Ապիցիոսը խելագարվել և ինքնասպան է եղել։ Ապիցիոսը հեղինակ է բազմաթիվ խոհարարական գրքերի, որոնք հարստացրել են հին հռոմեական խոհարարական արվեստը։ Հայտնաբերել է բազմաթիվ նոր բաղադրատոմսեր և այդ բոլորը զետեղել իր գրքում, որը բաղկացած է տաս հատորից։ Ապիցիոսի գրքում կան այնպիսի բաղադրատոմսեր, ինչպիսիք են ֆլամինգոների լեզուներից պատրաստված ռագուն և դեռ չծնված գոճիների պոչերից պատրաստված ապուրը։ Ապիցիոսի անունով դուրս է եկել «De arte coquinaria seu de obsoniis et condimentis» գիրքը, որը ըստ հետազոտողների պատկանում է ոմն Ցելիոսի և բազմիցս հրատարակվել է XVIII-XIX դարերում։
Մարկոս Գաբիոս Ապիցիոս | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 25[1] |
Վախճանվել է | 37[2] |
Մասնագիտություն | վաճառական և gastronomist |
Լեզու | լատիներեն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Զավակներ | Apicata? |
Marcus Gavius Apicius Վիքիպահեստում |
Գրքի մասերը.
- I գիրք Epimeles («հոգատար» սոուսների մասին);
- II գիրք Sarcoptes («միս կտրող» մանրացված մսից ուտեստների մասին);
- III գիրք Cepuros («այգեգործ» բանջարեղենի և մրգերի մասին);
- IV գիրք Pandecter («ամեն ինչ ընդգրկող» տարբեր բարդ ուտեստների մասին);
- V գիրք Ospreon («ընդավոր» ընդավորներից և հատիկավորներից ուտեստների մասին );
- VI գիրք Tropetes («թռչնանոց» վայրի և ընտանի թռչնամսից ուտեստների մասին);
- VII գիրք Polyteles («թանկարժեք» դելիկատեսների մասին);
- VIII գիրք Tetrapus («չորքոտանի» վայրի և ընտանի կենդանիներից ուտեստների մասին);
- IX գիրք Thalassa («ծով» ծովամթերքից ուտեստների մասին);
- X գիրք Alieus («ձկնորս» ձկնային ուտեսների մասին).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Lexikon der Antike (գերմ.) / Hrsg.: J. Irmscher, R. Johne — VEB Bibliographisches Institut Leipzig, 1971.
- ↑ 2,0 2,1 2,2 Metzler Lexikon Antike (գերմ.) / Hrsg.: K. Brodersen, B. Zimmermann — J.B. Metzler. — S. 703.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկոս Գաբիոս Ապիցիոս» հոդվածին։ |