Մարի Սենգոր Բասե

սենեգալցի բժշկուհի

Մարի Սենգոր Բասսե (ամբողջական անունը` Մարի-Թերեզա Կամիլա Սենգոր Բասսե, ֆրանս. Marie Thérèse Camille Senghor Basse, մարտի 20, 1930(1930-03-20)[1], Rufisque, Դակար, Սենեգալ - 2019[1]), սենեգալցի բժիշկ, մոր և մանկան պաշտպանության կենտրոնի ղեկավար։ 1961-1966 թվականներին ՄԱԿՊարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում եղել է Սենեգալի ներկայացուցիչը։

Մարի Սենգոր Բասե
Ծնվել էմարտի 20, 1930(1930-03-20)[1]
ԾննդավայրRufisque, Դակար, Սենեգալ
Մահացել է2019[1]
Քաղաքացիություն Սենեգալ[1]
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Մարին ծնվել է Սենեգալի Ռյուֆիսկ քաղաքում։ Նա Սենեգալի առաջին նախագահ՝ Լեոպոլդ Սեդար Սենգորի զարմուհին է[2]։ 1957 թվականին ավարտել է Փարիզի բժշկական ինստիտուտը[3]։

1958-1960 թվականներին աշխատել է Գվինեայի Կոնակրիի հիվանդանոցում։ Վերադառնալով Սենեգալ՝ գլխավորել է Մոր և մանկան պաշտպանության կենտրոնը։ 1961-1966 թվականներին ամուսնու՝ Էդուարդ Կամիլլա Բասեի հետ ներկայացրել է Սենեգալը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում։ Դրանից հետո աշխատել է որպես տեսուչ Դակարի բժշկական դպրոցում։ 1968 թվականին Մարին հիմնադրել է Սննդի տեխնոլոգիայի ինստիտուտը (l'Institut de Technologie Alimentaire) և դարձել դրա տնօրենը։ Ինստիտուտում աշխատել է հացահատիկային մշակաբույսերի, մրգերի և բանջարեղենի և կենդանական ծագման արտադրանքի վերամշակման հետազոտությունների բնագավառում[2], հանդես եկել հեռուստատեսությամբ` պրոպագանդելով «տեղական արտադրության» արտադրանքի սպառումը։

Մարին Աֆրիկայում եղել է մշակութային համայնքի կազմակերպության սենեգալյան բաժանմունքի հիմնադիրներից, որը ստեղծել է նիգերիացի դրամատուրգ Վոլե Շոյինկայի հետ համատեղ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.leral.net/Femmes-valeureuses-du-Senegal-Marie-Therese-Camille-Senghor-Basse-la-nourriciere-du-peuple_a295134.html
  2. 2,0 2,1 Simone Sow Quelque chose de beau : biographie de Marie-Thérèse Basse. — Paris: Éditions Présence africaine, impr. 2019. — 1 vol. (141 p.-[8] p. de pl.) с. — ISBN 978-2-7087-0933-1, 2-7087-0933-X
  3. LERAL TV. «Femmes valeureuses du Sénégal : Marie-Thérèse Camille Senghor Basse, la nourricière du peuple». Leral.net - S'informer en temps réel (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  4. Выступление г-на Альфа Амаду Си // Présence Africaine. — 2017. — С. 73—76.