Մարի Լուիզ Ասսյու (1970-ականներ - դեկտեմբերի 7, 2016(2016-12-07)[1][2][3][…], Աբիջան, Կոտ դ'Իվուար[1][4]), կոտ դ'Իվուարցի դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր, որն ավելի հայտնի է Մալու կեղծանվամբ[6]։ Կոտ դ'Իվուարում Լիմալե փառատոնի հիմնադիրն է, նաև թողարկել է մի քանի ալբոմներ, որոնց մի մասը MP3 ֆորմատով առկա է օնլայն (առցանց) վաճառքում[7]։

Մարի Լուիզ Ասսյու
Դիմանկար
Ծնվել է1970-ականներ
Մահացել էդեկտեմբերի 7, 2016(2016-12-07)[1][2][3][…]
Մահվան վայրԱբիջան, Կոտ դ'Իվուար[1][4]
Քաղաքացիություն Կոտ դ'Իվուար[5]
Մասնագիտությունկինոդերասանուհի, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասանուհի

Կարիերա խմբագրել

Ասսյուն մասնակցել է տարբեր հեռուստաշոուների, այդ թվում՝ Կոտ դ'Իվուարի հեռուստառադիոընկերության «Իմ փորձը» նախագծին։ 2012 թվականին նա ներկայացրել է իր առաջին աշխատանքը որպես ռեժիսոր՝ «Անհավատները» ֆիլմը[8]։ Նկարահանվել է նաև հետևյալ ֆիլմերում՝

  • 1989 : Փոշեգնդիկ (դերասանուհի)
  • 1995 : Մի բարկացեք (դերասանուհի)
  • 2003-2007 : Իմ ընտանիքը (դերասանուհի)
  • 2008 : Մի տղամարդ երկու քույրերի համար (պրոդյուսեր և դերասանուհի)
  • 2008 : Ընկերուհիների պատմություն (պրոդյուսեր և դերասանուհի)
  • 2010 : Սահ Սանդրա (դերսանուհի)
  • 2012 : Անհավատները (ռեժիսոր)

Մահափորձ խմբագրել

2011 թվականին Ասսյուն հազիվ է խուսափել մի խումբ երիտասարդների կողմից իր վրա կատարած մահափորձից։ Մի լրագիր տեղեկություն էր տարածել այն մասին, որ նա սիրավեպ ուներ քաղաքական գործիչ Պատրիք Էյքիի հետ։ Այս բամբասանքն ստիպել էր մի ամբոխի զինվել մահակներով ու այլ զենքերով ու հարձակվել նրա վրա դատաստան տեսնելու ակնհայտ մտադրությամբ․ բարեբախտաբար մի ջենտլմեն անհապաղ օգնություն էր ցույց տվել նրան ու փրկել[9]։ Այդ դեպքից հետո Ասսյուն հոգեբանական տրավմա է ապրել մինչև իր մահը։

Մահ խմբագրել

Կյանքի վերջին տարիներին Ասսյուի առողջությունը վատացել էր։ Մահից մի քանի օր առաջ բժիշկների բնորոշմամբ նա մեղմ կաթված է տարել ու հոսպիտալացվել։ Բժիշկները նրա վիճակի մասին տեղեկությունը խիստ գաղտնի էին պահում, չնայած հասարակությունն ու լրատվամիջոցները փորձում էին դրա հետ կապված որևէ բան իմանալ։ Մի քանի օր անց հիվանդանոցից դուրս գրվելով՝ նա ստացել է երկրորդ կաթվածը 2016 թվականի նոյեմբերի 17-ին, որն այդ անգամ ճակատագրական է եղել․ մահացել է դեկտեմբերի 7-ին[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://fr.africanews.com/2016/12/08/cote-d-ivoire-deces-de-l-actrice-marie-louise-asseu/
  2. 2,0 2,1 2,2 http://www.ivoirebusiness.net/articles/derni%C3%A8re-heure-la-com%C3%A9dienne-marie-louise-asseu-est-d%C3%A9c%C3%A9d%C3%A9e
  3. 3,0 3,1 3,2 http://www.linfodrome.com/people-evenements/35280-marie-louise-asseu-un-an-deja-tout-sur-les-circonstances-de-sa-mort
  4. 4,0 4,1 4,2 https://www.rti.ci/actualite_article.php?categorie=culture&id=17712&titre=cote-deivoire-marie-louise-asseu-une-actrice-realisatrice-qui-est-parti-tot&page=57
  5. https://www.musicme.com/#/Marie-Louise-Asseu/biographie/
  6. «African Women in Cinema Blog: Marie-Louise Asseu: Les infidèles/The Unfaithful». africanwomenincinema.blogspot.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  7. «Amazon.com: Marie-Louise Asseu: Digital Music». amazon.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  8. «Africiné». www.africine.org. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  9. «Soupçonnée d'être l'amante de patrick achi : Marie-Louise Asseu échappe à la mort - Abidjan.net Actualites». news.abidjan.net. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  10. Kla, Philip (2016 թ․ դեկտեմբերի 8). «Voici le film du décès de Marie-Louise Asseu : La comédienne est morte le visage très serré». www.linfodrome.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.