Մարի Դյումորա

Մարի Դյումորա (ֆր

Մարի Դյումորա (ֆր.՝ Marie Dumora, 20-րդ դար, Շատու), ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր։

Մարի Դյումորա
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրՇատու
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտացումօպերատոր-բեմադրիչ, կինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID ID 1338787

Գործունեություն խմբագրել

Նախքան սցենարիստ աշխատելը Մարի Դյումորան ուսումնասիրել է փիլիսոփայություն և ժամանակակից գրականություն։ Առաջին կատակերգական վավերագրական ֆիլմը նկարահանել է ավազափոսում բահերի ու դույլերի հետ կապված մանր ողբերգությունների մասին, երկրորդ ֆիլմը՝ փոքրիկ գրասենյակում, որտեղ ծնվելուց հետո լքված մարդիկ գալիս էին բացահայտելու իրենց անցյալը։

Դյումորայի առաջին եռապատումը խնամակալության հանձնված ինը, ապա` տասնհինգ տարեկան երեխաների մասին է, հաջորդ ֆիլմը փայտագործության ամառային դասընթացի վկայականը ձախողած տղաների մասին[1]։

Դյումորայի «Բելինդա» ֆիլմը 2017 թվականին ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Վավերագրական ֆիլմերի մրցույթ» ծրագրում[2]։

Ֆիլմեր խմբագրել

Ֆիլմի վերնագիր Ֆիլմի բնօրինակ վերնագիր Տարեթիվ
Բյուրգ հրապարակն անթերի է Le Square Burq est impec 1997
Անձրևից հետո Après la pluie 1998
Դու հրեշտակ չես Tu n'es pas un ange 2000
Քեզ հետ կամ առանց քեզ Avec ou sans toi 2002
Տար ինձ հեռու Emmenez-moi 2004
Վայրը La Place 2012
Ընդմիշտ Ֆորբախ 2014
Բելինդա Belinda 2017

Մրցանակներ խմբագրել

  • Մրցանակ լավագույն վավերագրական ֆիլմի համար, Մարսելի միջազգային կինոփառատոն, 1999
  • Cinéma du Réel միջազգային կինոփառատոնի մրցանակ, Փարիզ, 2011

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բելինդա». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  2. «Բելինդա». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել