Մարիս Վերպակովսկիս
Մարիս Իլմարի Վերպակովսկիս (լատիշ․՝ Māris Verpakovskis, 15 հոկտեմբերի, 1979, Լիեպայա, Լատվիայի ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի ֆուտբոլիստ, «Լիեպայա» ակումբի խաղացող ու Լատվիայի հավաքականի նախկին խաղացող։ Եվրոպայի 2004 թվականի առաջնության եզրափակչի մասնակից։
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | լատիշ․՝ Māris Verpakovskis | ||
Ազգությունը | լատվիացի | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 15, 1979 (43 տարեկան) | ||
Ծննդավայր |
![]() | ||
Հասակ | 175 | ||
Քաշ | 72 | ||
Դիրք | հարձակվող | ||
Համար | 99 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1995–1996 1996–2001 2001–2003 2003–2011 2007 2007–2008 2008 2009–2011 2011–2013 2013–2014 2014– |
Բալթիկա Մետալուրգ Սկոնտո Դինամո Խետաֆե Հայդուկ Կելտա դե Վիգո Էրգոտելիս Բաքու Էրգոտելիս Լիեպայա |
3 (0) 61 (10) 65 (41) 49 (11) 13 (1) 18 (5) 8 (0) 46 (7) 27 (3) 28 (5) 9 (1) | |
Ազգային հավաքական | |||
1998—2000 1999—2014 |
Լատվիայի հավաքական (մինչև 21 տարեկաններ) Լատվիայի հավաքական |
8+ (1+) 104 (29) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
ԿարիերաԽմբագրել
Մարիսն իր կարիերան սկսել է ծննդավայրում՝ Լիեպայա քաղաքում, իր հոր՝ Իլմար Վերպակովսկիսի ղեկավարությամբ՝ այդտեղ մնալով մինչ 2000 թվականը։ 2001 թվականին տեղափոխվել է «Սկոնտո»։ Այնուհետև Մարիսը պայմանագիր է կնքել Կիևի «Դինամո» ֆուտբոլային ակումբի հետ։ 2006/07 և 2007/08 մրցաշրջաններն անցկացրել է Սպլիտ քաղաքի «Խետաֆե» ու «Հայդուկ» ակումբներում համապատասխանաբար։ 2007/08 մրցաշրջանի ավարտին վերադառնում է Կիևի «Դինամո», իսկ հաջորդ մրցաշրջանն անցկացնում է իսպանական «Սելտա» ակումբում, սակայն այդպես էլ չկարողացավ արդյունավետ խաղ ցուցադրել։
Կիևի ակումբը, չցանկանալով զրկվել ֆուտբոլիստից, երկարացնում է նրա հետ պայմանագիրը մինչ 2012 թվականի վերջը։ 2009 թվականի հուլիսի 6-ից մինչ 2011 թվականը նա խաղացել է «Էրգոտելիս» ֆուտբոլային ակումբի կազմում[1]։
2011 թվականի հունիսի 30-ին Մարիսը պայմանագիր է կնքում «Բաքու» ակումբի հետ 1+1 սխեմայով[2]։
2014 թվականի հունվարի 24-ին հայտարարվեց, որ Մարիս Վերպակովսկիսը կգլխավորի նոր հիմնադրված «Լիեպայա» ակումբը[3]։ 2014 թվականի հունվարի 25-ին Լատվիայի մամուլում հայտնվեց հաղորդագրություն այն մասին, որ Մարիսը մոտակա ժամանակներում կավարտի իր կարիերան[4]։
Լատվիայի հավաքականի կազմում իր վերջին խաղը Մարիս Վերպակովսկիսն անցկացրել է 2003 թվականին՝ Բալթիկայի առաջնության ընթացքում, կիսաեզրափակչում սկզբնական կազմում խաղադաշտ դուրս գալով Էստոնիայի հավաքականի դեմ խաղում, սակայն խաղի 11-րդ րոպեին նրան փոխարինել է այլ խաղացող[5]։
ՆվաճումներԽմբագրել
ԹիմայինԽմբագրել
- Լատվիայի առաջնության արծաթե մեդալակիր - 1998, 1999
- Լատվիայի առաջնության բրոնզե մեդալակիր - 2000
- Լատվիայի առաջնության եզրափակչի մասնակից, 1998, 2000
- Լատվիայի չեմպիոն (3) - 2001, 2002, 2003
- Լատվիայի գավաթակիր (2) - 2001, 2002
- Լատվիայի գավաթի առաջնության եզրափակչի մասնակից - 2003
- Ուկրաինայի չեմպիոն (1) - 2004
- Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալակիր - 2005, 2006
- Ուկրաինայի գավաթակիր (2) - 2005, 2006
- Իսպանիայի գավաթի առաջնության եզրափակչի մասնակից - 2007
- Ադրբեջանի գավաթակիր (1) - 2012
- Բալթիկայի գավաթակիր (2) - 2001, 2003
ԱնձնականԽմբագրել
- Տարվա ֆուտբոլիստ Լատվիայում (2) - 2003, 2004
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Վերպակովսկիսը կարող է տեղափոխվել «Բաքու»
- ↑ Verpakovskis parakstījis līgumu ar Starkova "Baku"
- ↑ liepajniekiem.lv (2014-01-23)։ «В высшей лиге будет выступать ФК "Лиепая"» (ռուսերեն)։ liepajniekiem.lv։ Վերցված է 2014-01-25
- ↑ sportacentrs.com (2014-01-25)։ «Latvijas futbola leģenda Verpakovskis beigs karjeru» (ռուսերեն)։ SportaCentrs.com։ Վերցված է 2014-01-25
- ↑ Վերպակովսկիսն ավարտել է իր կարիերան Լատվիայի հավաքականում - ua.tribuna.com