Մարինե Շահսուվարյան
Մարինե Լևոնի Շահսուվարյան (հունիսի 15, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ակնաբան, վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2012)։
Ծնվել է | հունիսի 15, 1966 (58 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | ակնաբույժ և վիրաբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (2004) և պրոֆեսոր (2012) |
Կենսագրություն
խմբագրելՄարինե Շահսուվարյանը ծնվել է 1966 թվականին Երևանում։ 1983-1989 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, 1989-1991 թվականներին` Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի կլինիկական օրդինատուրան «Աչքի հիվանդություններ» մասնագիտությամբ[1][2]։
1991-1995 թվականներին եղել է 8-րդ հիվանդանոցի ակնաբուժական բաժնի բժիշկ-ակնաբույժ, 1995-2007 թվականներին` ՀՀ Առողջապահության նախարարության Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բժիշկ-ակնաբույժ, 2005-2007 թվականներին ԵՊԲՀ-ի ակնաբուժության ամբիոնում որպես դոցենտ, 2007 թվականից` Ակնաբուժության ամբիոնի պրոֆեսոր[3]։
Աշխատանքները վերաբերում են առաջնային գլաուկոմայի, մակուլոդիստրոֆիայի, ցանցենու անոթային հիվանդությոնների ախտորոշմանն ու բուժմանը, երկրորդային հետթրոմբային նորանոթային (նեովասկուլյար) գլաուկոմայի կանխորոշմանը, ցանցենու երակների խցանման ռիսկի գործոնների հայտնաբերմանը, վաղ ախտորոշմանը, դեղորայքային բուժմանն ու կանխարգելմանը[1]։
Անդամակցություն
խմբագրել- Ատենախոսությունների պաշտպանման մասնագիտացված խորհրդի գիտքարտուղար, 2008-2011 թվականներին
- Ատենախոսությունների պաշտպանման մասնագիտացված խորհրդի անդամ (2012)
Մրցանակներ
խմբագրել- ՀՀ ԱՆ ակադեմիոկս Ս. Ք. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի դիպլոմ (Երիտասարդ բժիշկներ 3-րդ միջազգային կոնգրեսում լավագույն զեկուցման համար), 2003
- Հայկական ակնաբուժական նախագծի 25-րդ տարեդարձի մեդալ, 2017
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Մարինե Շահսուվարյան, Ակնաբուժության ամբիոնի պրոֆեսոր
- ↑ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ակնաբուժության ամբիոն