Մարինա Ոսկանյան

ամերիկահայ, քիմիկոս-ճարտարագետ, նավթագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարինա Ոսկանյան (1961, Թեհրան, Իրան), ամերիկահայ, քիմիկոս-ճարտարագետ, նավթագետ։ Կալիֆորնիայի պետական հողերի հանձնաժողովի (CSLC) պլանավորման և զարգացման ղեկավար[1]։

Մարինա Ոսկանյան
Ծնվել է1961
Թեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան և  ԱՄՆ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)California State Lands Commission?, Կալիֆոռնիայի պետական ճարտարագիտական համալսարան Փոմոնայում և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան

Կենսագրություն խմբագրել

Մարինա Ոսկանյանը ծնվել է 1961 թվականին, Թեհրանում։ 1974 թվականից բնակվում է Ամերիկայի միացյալ նահանգներում։ Աշխատել է ԱՄՆ-ի «Յու Էս Էյ Էքքսան», «Կալիֆոռնիա Գաս Քամփընի», 1984 թվականից՝ Կալիֆոռնիայի «Ֆիլիփս Փեթրոլեում» նավթային ընկերություններում։ Դասավանդում է տարբեր համալսարաններում՝ Կալիֆորնիայի պոլիտեխնիկական համալսարանում և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում[2]։ Մշակել է նավթահետախուզական նոր եղանակներ, որոնք կիրառվում են ԱՄՆ-ում։ Նրա մշակած նավթահետախուզման նոր մեթոդները լայնորեն կիրառվել են ԱՄՆ-ում բերելով միլիոնների շահույթ[3]։

1990 թվականին Հայաստանում կատարել է նավթահետախուզական աշխատանքներ[4]։

Մարինա Ոսկանյանը Կալիֆոռնիայի երկրաբանական հարցերի վերակացու է, Նավթագետների համաշխարհային ընկերակցության Կալիֆոռնիայի մասնաճյուղի նախագահ, Նավթագործության բնագավառում՝ նշանակումների և մրցանակների խորհրդի տնօրեն։ Նրա մշակած նավթահետախուզման նոր մեթոդները լայնորեն կիրառվել են ԱՄՆ-ում՝ բերելով միլիոնների շահույթ։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Արժանացել է Նավթագետների համաշխարհային ընկերակցության մի շարք մրցանակների, այդ թվում՝
  • Տարածաշրջանային ծառայության մրցանակ, 1991
  • Ականավոր անդամ և ակնառու ծառայության մրցանակ, 2000
  • Արևմտյան Հյուսիսամերիկյան տարածաշրջանի HSE մրցանակ, 2013
  • Երեք անգամ արժանացել է Նավթագետների համաշխարհային ընկերակցության մրցանակին
  • 2016 թվականին Դուբայում անցկացվող Նավթագետների համաշխարհային ընկերակցության ամենամյա հանդիպման ժամանակ արժանացել է Նավթագետների համաշխարհային ընկերակցության առողջապահության, անվտանգության, շրջակա միջավայրի և սոցիալական պատասխանատվության մրցանակին[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. “Challenges and Opportunities for Operating in Environmentally Sensitive Basins – Learning from the California Experience.” Marina Voskanian - Chief of Planning and Development, California State Lands Commission
  2. «Marina Voskanian, Chief of the Mineral Resources Management Division | CA State Lands Commission» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 274։
  4. Ա. Բախչինյան, Հայազգի գործիչներ
  5. Marina VoskanianDivision Chief, California State Lands Commission(չաշխատող հղում)