Մարինա Սոսլանովնա Մարգիևա (հունիսի 28, 1986(1986-06-28)[1], Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), մոլդովացի մուրճ նետող։ 2008 և 2012 թվականների Աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի մասնակից։

Մարինա Մարգիևա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ Մոլդովա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 28, 1986(1986-06-28)[1] (37 տարեկան)
Ծննդավայր՝Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Մարինա Սոսլանովնա Մարգիևան ծնվել է 1986 թվականի հունիսի 28-ին Վլադիկավկազում, Հյուսիսային Օսիա, ԽՍՀՄ, սակայն տարածաշրջանում իրավիճակի վատթարացումից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Մոլդովա։ Մարգիևային սպորտ է բերել նրա հայրը, Սոսլանը, որը այժմ համարվում է նրա անձնական մարզիչը։ Մոլդովացին համարվում է իր երկրի էքս ռեկորդակիր։

Որակազրկում խմբագրել

Լոնդոնի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Մարգիևայի և սկավառակաձիգ Նատալյա Արտիկի արյան մեջ հայտնաբերվել է ստանոզոլոլ արգելված դեղամիջոցը։ Սպորտսմենները հեռացվել էին առաջնություններից[3]։ Առաջնությունների ավարտից հետո Մարգիևան հայտարարել է, որ արգելված դեղամիջոց չի օգտագործել և պատրաստ է վիճարկել իր որակազրկումը[4]։

Ընտանիք խմբագրել

Հայր՝ Սլամոն, այժմ համարվում է Մարգիևայի մարզիչը։
Քույր՝ Զալինա Մարգիևա (ծնվ. 1988), մուրճ նետող։
Եղբայր՝ Սերգեյ Մարգիև (ծնվ. 1992), մուրճ նետող։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել