Մարինա Միտուշի Մարգարյան (հուլիսի 28, 1957(1957-07-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, ՀՀ նախկին պատգամավոր։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Մարինա Մարգարյան
 
Կուսակցություն՝ Բարգավաճ Հայաստան
Կրթություն՝ Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1980)
Գիտական աստիճան՝ բժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ատամնաբույժ
Ծննդյան օր հուլիսի 28, 1957(1957-07-28) (66 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Մարինա Մարգարյանը ծնվել է 1957 թվականի հուլիսի 28-ին Երևանում։ 1980 թվականի ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետը։ 1987թվականին՝ Մոսկվայի կենտրոնական գիտահետազոտական ստոմատոլոգիական ինստիտուտի ասպիրանտուրան։

1980-1988 թթ. աշխատել է Երևանի կայազորային հոսպիտալի բժիշկ - ստոմատոլոգ։ 1988-1989 թթ.՝ ԵՊԲԻ մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ։ 1988-1996 թթ.՝ ստոմատոլոգիական ֆակուլտետի գիտական քարտուղար։ 1994-2006 թթ.՝ ԵՊԲՀ մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ։ 2000-2006 թթ.՝ ԵՊԲՀ ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելման և մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ։ 2001-2006թթ.՝ ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, 2005-2006 թթ.՝ ԵՊԲՀ թիվ 2 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար։ 2006-2007 թթ.՝ Հայ և ֆրանսիական քոլեջի ատամնատեխնիկական դպրոցի փոխտնօրեն։ 2007-2008 թթ.՝ ԵՊԲՀ-ի ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի, 2009 թվականից՝ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր։ 2011 թվականից ակնաբուժություն, լոռ և ստոմատոլոգիա «025» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար է[1]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2017 թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է ԵՊԲՀ ոսկե (2000-2008 թթ.) մեդալներով, արժանացել է մի շարք պատվոգրերի։

Գիտական գործունեություն խմբագրել

1989 թ. պաշտպանել է թեկնածուական թեզը Կիրովի անվան ռազմա-բժշկական ակադեմիայում, քաղաք Լենինգրադ §Первичная профилактика основных стоматологических заболеваний и ее эффективность у военнослужащих переменного состава советской армии թեմայով 1990 թ. շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան 2005 թ. պաշտպանել է դոկտորական թեզը ԵՊԲՀ –ում «Мониторинг стоматологической заболеваемости и его роль в разработке программ профилактики для населения Республики Армения» թեմայով 2006 թ. շնորհվել է բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան 2006 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում 2016 թ.-ից առ այսօր Eurasia Oral Patology Project գրանտային ծրագրի ղեկավար[2]

Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների, հոդվածների (130-ից ավել), ունի 7 ռացիոնալիզատորական առաջարկ, և 2 գյուտ, 14 մեթոդական ձեռնարկներ։ Բազմակի անգամ տպագրվել է արտասահմանյան և ՌԴ գիտական հանդեսներում։ Հանդիսացել է 8 գիտական թեզի ղեկավար։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել