Մարիամ Չիլինկիրյան-Ամբակումյան

Մարիամ Չիլինկիրյան-Ամբակումյան, գթության քույր, Եդեսիայի հերոսամարտի մասնակից։

Մարիամ Չիլինկիրյան-Ամբակումյան
Ազգությունհայ
Մասնագիտությունգթության քույր

Կենսագրություն խմբագրել

Թեթև կաղելու պատճառով նրան կոչել են «Թի­մուր ­լենկ» մականունով։ Եղել է Եդեսիայի Կարմիր խաչի սյուներից մեկը։ Եդեսիայի հերոսամարտի ընթացքում նշանավոր է դարձել ոչ միայն որպես տիպար գթության քույր, այլև՝ մարտիկների խիզախ գործընկեր։ Երբ թուրքերի դիրքերից ճերմակ դրոշակ պարզվեց և հայտարարվեց, թե Ֆախրի փաշան երկու հոգի է ուզում բանակցություն վարելու համար, Մարիամը խիզախորեն առաջ է անցել, որին հետևել է մտերիմ ընկերուհի Ազնիվ Միրզոյանը։ Երբ նրանք հասել են թուրք փաշայի մոտ, վերջինս շատ հարգալիր վերաբերմունք ցույց տալով ասել է. «Զա­վակ­նե՜րս, ձեր քա­ջու­թյան վրա հի­ա­նում եմ։ Ցա­վում եմ, որ ստիպ­ված եմ կռվել ձեզ պես հե­րոս­նե­րի և հե­րո­սու­հի­նե­րի դեմ։ Սա­կայն այլ կերպ չենք կա­րող վար­վել պե­տու­թյա­նը անհ­նա­զանդ լի­նող­նե­րի հետ։ Խղճում եմ ձեր ժո­ղովր­դին։ Ցան­կա­նում եմ, որ վե­րա­դառ­նաք ու խո­սեք ձեր հրա­մա­նա­տա­րի հետ։ Դուք ձեր ու­նե­ցած ու­ժե­րով ավե­լին չեք կա­րող անել մի բա­նա­կի դեմ»։ Երկու հերոսուհիները փաշային պատասխանել են. «Շատ լավ եք խո­սում։ Սա­կայն մո­ռա­նում եք, որ կռի­վը մե՜նք չենք սկսել։ Մեր երի­տա­սարդ­նե­րին ու առաջ­նոր­դին տա­րաք սպա­նե­ցիք։ Ձայն չհա­նե­ցինք։ Ինչ որ պա­հան­ջե­ցիք` տվեցինք։ Այլևս ի՞նչ եք ուզում մեզանից։ Ձեր կատարած անգթությունների փոխարեն, գերի ընկած թուրք զինվորներին պահում ենք առանց վնաս հասցնելու։ Դադարեցրե՜ք հարձակումները և մենք դարձյալ հավատարիմ հպատակներն ենք կառավարության»։ Թուրք փաշան չի ընդունել նրանց առաջարկը, սակայն հայ հերուսուհիների անվեհեր ու կորովի կեցվածքը խորապես տպավորել է նրան։ Ամբողջ հերոսամարտի ընթացքում Մարիամը կռվել է մարտիկներին հավասար, խնամել վիրավորներին, մխիթարել հուսահատներին։ Հերոսամարտից հետո ժողովրդի բեկորներին առաջնորդել է դեպի ապահով թաքստոցներ կամ պատսպարել օտար հաստատություններում։ Շատերի պես Մարիամը ևս ձերբակալվել է ու դատապարտվել 101 տարվա բանտարկության։

1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ազատվել է բանտից։ Այնուհետև տեղափոխվել է ԱՄՆ և հետագայում ամուսնացել Ամբակումյանի հետ։

Գրականություն խմբագրել

  • Սահակեան Արամ, Դիւցազնական Ուրֆան եւ իր հայորդիները, Պէյրութ, 1955։
  • Զէյթլեան Սոնա, Հայ կնոջ դերը հայ յեղափոխական շարժման մէջ, Անթիլիաս, 1968։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։