Մարժան Տասովա (ղազ.՝ Маржан Тасова, հոկտեմբերի 22, 1923(1923-10-22), Q16683991?, Otyrar District, Հարավ-Ղազախստանյան մարզ), խորհրդային ղազախ մանկավարժ, դպրոցի ուսուցչուհի։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1978)[1], ԽՍՀՄ լուսավորության գերազանցիկ (1974), Ղազախական ԽՍՀ ժողովրդական լուսավորության գերազանցիկ (1961)[2]։

Մարժան Տասովա
ղազ.՝ Маржан Тасова
Ծնվել էհոկտեմբերի 22, 1923(1923-10-22) (100 տարեկան)
ԾննդավայրQ16683991?, Otyrar District, Հարավ-Ղազախստանյան մարզ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունղազախ
ԿրթությունՂազախստանի պետական համալսարան
Մասնագիտությունուսուցչուհի
Զբաղեցրած պաշտոններԴասղեկ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Մարժան Տասովան ծնվել է 1923 թվականի հոկտեմբերի 22-ին Ղազախստանի Օտրար աուլում (ներկայում՝ Օտրարի շրջան, Հարավ-Ղազախստանյան մարզ)։ 1941 թվականին ավարտել է Թուրքեստանի մանկավարժական ուսումնարանը, իսկ 1943 թվականին՝ Չիմկենտի ուսուցչական ինստիտուտը[1]։ 1945 թվականին անդամակցել է Կոմունիստական կուսակցությանը[2]։ 1956 թվականին Մարժան Տասովան ավարտել է Ղազախստանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը[1]։

1941-1943 թվականներին Մարժան Տասովան՝ որպես ղազախերեն լեզվի և գրականության ուսուցչուհի, աշխատել է Տուրեկուլի յոթնամյա դպրոցում[2]։ 1943-1944 թվականներին եղել է դպրոցի տնօրեն Շայան աուլում, իսկ 1944-1947՝ միջնակարգ դպրոցի տնօրեն Օտրար աուլում։ 1946-1948 թվականներին Մարժան Տասովան եղել է Ղազախստանի կոմունիստական կուսակցության Չիմկենտի մարզկոմի տեսուչ կանանց շրջանում աշխատանքների գծով։ Որպես ուսուցիչ աշխատել է Չիմկենտի № 7 դպրոցում, 1948-1951 և 1953-1960 թվականներին եղել է տնօրենի տեղակալ ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով։ 1951-1953 թվականներին եղել է Ղազախստանի կոմունիստական կուսակցության Չիմկենտի քաղկոմի՝ կանանց շրջանում աշխատանքների բաժնի վարիչ։ 1960-1961 թվականներին Մարժան Տասովան եղել է Չիմկենտ քաղաքի № 2 ինտերնատի տնօրեն[2], իսկ 1961-1984 թվականներին՝ նույն քաղաքի № 12 դպրոց-ինտերնատի տնօրեն[1]։ 1984 թվականին անցել է թոշակի[2]։

Մարժան Տասովան հայտնի է եղել որպես լավ կազմակերպիչ։ Նրա աշխատանքի շնորհիվ № 12 դպրոցը 1974 թվականին ամբողջովին անցել է կաբինետային ուսուցման համակարգի։ Զեկույցներով բազմիցս ելույթներ է ունեցել Մանկավարժական ընթերցումներում, ծավալել է հասարակական գործունեություն։ Մի քանի անգամ ընտրվել է Չիմկենտի քաղաքային և մարզային խորհուրդների պատգամավոր[3]։

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշաններով ու մեդալներով[1]։

Հիշատակ խմբագրել

Մարժան Տասովայի անունն է կրում Ղազախստանի Շիմկենտ քաղաքի № 12 հատուկ դպրոց-ինտերնատը, որը նա ղեկավարել է ավելի քան քսան տարի[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Тасова Маржан(չաշխատող հղում) // Казахстан. Национальная энциклопедия. — Алматы: Қазақ энциклопедиясы, 2006. — Т. V. — ISBN 9965-9908-5-9.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Казахская ССР: краткая энциклопедия / Гл. ред. Р. Н. Нургалиев. — Алма-Ата: Гл. ред. Казахской советской энциклопедии, 1991. — Т. 3: Наука и научные учреждения. Научно-технический прогресс. Народное образование. Культурно-просветительные учреждения. Здравоохранение. Физическая культура и спорт. — С. 471. — 31 300 экз. — ISBN 5-89900-006-2.
  3. Учителя — Герои Социалистического Труда // Народное образование, Выпуски 1-6. Изд-во «Педагогика»., 1980
  4. Специализированные школы Արխիվացված 2017-03-30 Wayback Machine. Акимат Южно-Казахстанской области