Մարզաշխարհ
«Մարզաշխարհ», հայկական մարզական, տեղեկատվական, մշակութային շաբաթաթերթ։
Մարզաշխարհ | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1993 |
Պատմություն
խմբագրելԼույս է տեսնում 1993 թվականից Երևանում (մինչև 1995 թվականը՝ ՀՄԸՄ պաշտոնաթերթ)։ Հիմնադիր-խմբագիրը եղել է Ռոլանդ Շառոյանը։
Պարբերականը ներկայացնում է Հայաստանի մարզական առօրյան, հայ մարզիկների և թիմերի հաջողությունները, հաղթանակները հանրապետական և միջազգային մրցահարթակներում, Հայրենիք-Սփյուռք մարզային համատեղ միջոցառումները (Համահայկական օլիմպիադաներ և այլն), անդրադառնում է հայկական սպորտի խնդիրներին, քարոզում է առողջ ապրելակերպ։ Տպագրում է հարցազրույցներ, անվանի մարզիկների դիմանկար-կենսագրականներ, մեծ տեղ է հատկացնում համաշխարային սպորտի կարևոր իրադարձություններին։
Շաբաթաթերթն ունեցել է «Նավասարդ XI» խորագրով հավելված։ Ներկայում, որպես հավելված, ամիսը 1 անգամ թողարկում է ՖԿՀՊԻ-ի «Հայ արի» (լույս է տեսնում 2004 թվականից) պաշտոնաթերթը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |