Մարդանց մոտ առնանդամի չափսերը (երկարությունը և տրամագիծը) տարբեր են, այդ թվում, երբ առնանդամը թուլացած կամ էրեկցված է։ Բացի բնական տարբերություններից, կան նաև մի շարք այլ գործոններ, որոնք ազդում են առնանդամի չափսի վրա՝ գրգռման աստիճանը, օրվա ժամը, սենյակի ջերմաստիճանը, տագնապները, սպորտով զվաղվելը և սեռական հարաբերության հաճախությունը։ Մյուս պրիմատների, այդ թվում՝ գորիլայի համեմատ, մարդու առնանդամը ամենահաստն է, ինչպես համեմատական, այնպես էլ բացարձակ առումներով։

Սխեմա, որը ցույց է տալիս, թե ինչպես պետք է չափել մարդու առնանդամի երկարությունը և տրամագիծը։

Այն հետազոտություններում, որի ժամանակ մարդիկ չափում են իրենք իրենց առնանդամի չափսը՝ առնանդամի միջին չափսը շատ ավելի մեծ է ստացվում, քան երբ չափումներն իրականացնում են մասնագետները։ 2015 թվականին 15521 տղամարդկանց առնանդամի չափսերի հետազոտությունը թույլ է տալիս եզրակացնել, որ էրեկցված առնանդամի միջին երկարությունը 13,12 սմ է, իսկ միջին տրամագիծը՝ 11,55 սմ[1]։ Թուլացած առնանդամի երկարությունը անմիջականորեն չի կարող խոսել էրեկցված առնանդամի երկարության մասին։

Առնանդամի հիմնական աճը մարդու մոտ տեղի է ունենում մինչև 5 տարեկանը և սեռական հասունացման սկզբին հաջորդող տարուց մինչև առնվազն 17 տարեկանը[2]։

Առնանդամի չափսի և մարմնի այլ անդամների մեծության հարաբերության ոչ մի հետազոտության ընթացքում վիճակագրորեն հավաստի կապ չի հայտնաբերվել։ Բացի ժառանգականությունից, առնանդամի աճի վրա կարող են ազդել մի շարք արտաքին գործոններ, օրինակ՝ էնդոկրինային խանգարիչները։ Մարդու էրեկցված առնանդամը, որը ձևավորման խնդիրներ չունի, բայց ունի 7 սմ-ից պակաս երկարություն, բժշկության մեջ հայտնի է միկրոառնանդամ (միկրոպենիս) անվամբ։

Հետազոտություններ խմբագրել

 
Առնանդամի չափսերի բաշխվածությունն ըստ երկարության։ Առնանդամների 45%-ը ունի 12-14 սմ երկարություն[1]։
 
Առնանդամի չափսերի բաշխվածությունն ըստ տրամագծի։ Էրեկցված առնանդամների 81%-ը (կանաչ) ունի 10-13 սմ տրամագիծ[1]։

Չնայած տարբեր հետազոտությունների առկայությանը, ընդունված է համարել, որ մարդու էրեկցված առնանդամը ունի 12,9-15 սմ երկարություն[3][4][5]։

Վիլի և նրա թիմի 2015 թվականին իրականացրած բժշկական համակարգային հետազոտությունը նույն արդյունքն է ցույց տվել։ Ըստ այս հետազոտության՝ թուլացած, ձգված-չէրեկցված և էրեկցված առնանդամի միջին երկարությունը համապատասխանաբար 9,16 սմ, 13,24 սմ և 13,12 սմ է, իսկ թուլացած և էրեկցված առնանդամի միջին տրամագիծը՝ 9,31 սմ և 11,66 սմ։ Էրեկցված առնանդամի երկարությունը չափվել է նախացայլքային ճարպաշերտը հետ սեղմելով, իսկ տրամագծի չափումն իրականացվել է առնանդամի հիմքում կամ միջին հատվածում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Veale, David; Miles, Sarah; Bramley, Sally; Muir, Gordon; Hodsoll, John (2015). «Am I normal? A systematic review and construction of nomograms for flaccid and erect penis length and circumference in up to 15 521 men». BJU International. 115 (6): 978–986. doi:10.1111/bju.13010. PMID 25487360.
  2. Stang, Jamie; Story, Mary (2005). «Ch. 1. Adolescent Growth and Development» (PDF). In Stang J, Story M (ed.). Guidelines for Adolescent Nutrition Services. University of Minnesota. էջ 3. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. Wessells, Hunter; Lue, Tom F; McAninch, Jack W (1996). «Penile Length in the Flaccid and Erect States: Guidelines for Penile Augmentation». The Journal of Urology. 156 (3): 995–7. doi:10.1016/S0022-5347(01)65682-9. PMID 8709382.
  4. Chen, J; Gefen, A; Greenstein, A; Matzkin, H; Elad, D (2001). «Predicting penile size during erection». International Journal of Impotence Research. 12 (6): 328–33. doi:10.1038/sj.ijir.3900627. PMID 11416836.
  5. «ANSELL RESEARCH – The Penis Size Survey». Ansell. March 2001. Վերցված է 2006 թ․ հուլիսի 13-ին.