Մարդկության հուշարձան

Մարդկության հուշարձան, հայ-թուրքական հարաբերությունները խորհրդանշող հուշարձանը տեղակայված է եղել Թուրքիայում` Հայաստանի սահմանից 40 կմ հեռավորության վրա։ Հուշարձանի նախնական անունը եղել է «Հայաստանի հետ բարեկամության և հաշտության հուշարձան»։

Picto infobox architecture.png
Մարդկության հուշարձան
Monument to Humanity by Mehmet Aksoy in Kars, Turkey.jpg
Մարդկության հուշարձանը Կարսում
Կոորդինատներ40°36′38″ հս․ լ. 43°05′10″ ավ. ե.HGЯO
Գտնվում էԹուրքիա Կարս
Կառուցվել է2009
Շինության ձևըՀուշարձան
Կառուցել էՔանդակագործ` Մեհմեդ Աքսոյ
Ներկա վիճակըապամոնտաժված

ՊատմությունԽմբագրել

«Մարդկության հուշարձանը» (թուրք.՝ İnsanlık Anıtı) ստեղծվել է քանդակագործ Մեհմեդ Աքսոյի կողմից։ Հուշարձանը իրենից ներկայացնում է երկու 30 մետրանոց մարդկային կերպարներ, որոնք կանգնած են իրար առջև Կարսի Կազիկտեփ Բլրի լանջին Կարսի հին ամրոցի շրջակայքում։ Հուշարձանի ստեղծման ծրագիրն իրականացրել է Կարսի քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուն 2009 թվականին։

2011 թվականին Սարիղամիշի ճակատամարտի (1914-1915 թթ.) հերթական տարելիցի կապակցությամբ Կարս կատարած այցելության ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուշարձանն անվանել է «անհեթեթություն» (թուրքերեն` ucube, որը, ըստ Թուրքիայի լեզվի տեսչության թարգմանվում է, որպես անհեթեթություն կամ հրեշ, վիրավորանք չէ, այլ «շատ տարօրինակ և շատ տգեղ») և առաջարկել է հանել հուշարձանը։

Կոթողի քանդակագործ Մեհմեթ Աքսոյի փաստաբանները հայց են ներկայացրել Կարսի քաղաքապետարանին՝ հուշարձանն ապամոնտաժելու մասին ընդունած որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով։ Էրզրումի վարչական դատարանը որոշել է ժամանակավորապես հետաձգել ապամոնտաժումը։ Կարսի քաղաքապետարանը բողոքարկել է այդ որոշումը, և դատարանը, բավարարելով բողոքը, թույլ է տվել ապամոնտաժել «Մարդկության հուշարձանը»[1]։ Ապամոնտաժման գործընթացը սկսվել է 2011 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին։ Հուշարձանի քանդման դեմ Կարսում բողոքի ակցիաներ են անցկացվել[2][3]։

  Եթե հուշարձանը քանդվի, ապա թուրքերը թալիբներից ոչնչով չեն տարբերվի։
- Մեհմեդ Աքսոյ
 


Ըստ թուրքական Hürriyet թերթի՝ ստամբուլյան դատարանը Ռեջեփ Էրդողանին մեղավոր է ճանաչել արվեստի գործը վիրավորելու համար և նրան պարտավորեցրել է վճարել 10.000 լիրա (մոտ 4000 դոլար) տուգանք՝ դրա հեղինակին հասցրած բարոյական վնասի համար[4]։

«Հրեշ» ֆիլմըԽմբագրել

Ստամբուլում գործող թուրքական Anadolu Kultur կազմակերպությունը «Հրեշ» վերնագրով ֆիլմ է նկարահանել Կարսի հուշարձանի վերաբերյալ։ Ռեժիսորներ Թայլան և Էրոլ Մինթաշների նկարահանած վավերագրական ֆիլմը պատմում է հուշարձանի կառուցման, այնուհետ քանդման մասին և այս ամբողջ ընթացքում ներկայացնում Կարսի բնակիչների տեսակետներն այս հարցի շուրջ[5]։

Պանրի և մեղրի արձաններԽմբագրել

Թուրքիայում Կարսի քաղաքապետարանը որոշել է ժողովուրդների հիշողությունը փոխարինել «Քաշար» պանրի արձանով։ 1.5 մետրանոց պանրի և 3.3 մետրանոց մեղրի արձանները կանգնեցվելու են նույն վայրում, որտեղ մի ժամանակ վեր էր խոյանում «Մարդկության հուշարձանը»[6]։

  Քաղաք մուտք գործողներին այդ արձանը կպատմի մեր պանրի հեղինակության մասին։
- Նևզաթ Բոզքուշ, Կարսի քաղաքապետ
 


Մեհմեդ ԱքսոյԽմբագրել

Մեհմեդ Աքսոյը ծնվել է Թուրքիայի Հաթայիլ նահանգում 1939 թվականին։ Նրան անվանում են Անատոլիայի Միքելանջելո։ Սովորել է Ստամբուլի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության բաժնում և Գերմանիայում։ Նրա «Դասալիքի հուշարձան»-ը գտնվում է Պոտսդամում։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել