Մարդահարույց փոփոխություններով լանդշաֆտ

Մարդահարույց փոփոխություններով լանդշաֆտ, մարդու գործունեությամբ խիստ փոխված և վերակազմավորված լանդշաֆտ՝ իր ագրոհամակեցություններով, բնակելի, տեխնիկական, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքներով։ Մարդն ակտիվ միջամտում է բնության երևույթներին, օգտագործում բնության տարրերը և նյութական բարիքներ ստեղծում։ Հասարակության և բնական միջավայրի միջև ստեղծվել է հակասություն, որն արդի փուլում ընդունել է վիթխարի չափեր։ Մարդը գիտակցված կամ չգիտակցված խախտում է բնական շարժընթացների հավասարակշռությունը, որից տուժում է աշխարհագրական թաղանթը։ Այդ ճանապարհով բնությանը պատճառած վնասը նվազագույնի հասցնելու համար մշակվում են բնապահպանական ծրագրեր՝ մարդկային միջամտությունը թույլատրելով միայն այդ ծրագրերի շրջանակներում։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։