Մարատ Սահակյան
հայ պատմաբան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարատ Գուրգենի Սահակյան (օգոստոսի 24, 1931, Վերին Ղամարլու, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 10, 1999, Երևան, Հայաստան), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1997):
Մարատ Սահակյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1931 |
Ծննդավայր | Վերին Ղամարլու, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 10, 1999 (68 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1954) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1997) |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Կենսագրություն
խմբագրելՄարատ Սահակյանը ծնվել է 1931 թվականի օգոստոսի 24-ին Ղամարլուում (այժմ՝ ք. Արտաշատ)։ 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1966-1999 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, միաժամանակ, 1988 թվականից դասախոսել է Երևանի պետական համալսարանում։
Աշխատությունները հիմնականում վերաբերում են հայ ժողովրդի մասնակցությանը Հայրենական մեծ պատերազմին (1941-1945): Համահեղինակ է «Գիրք հերոսների մասին» (1985), «Հայ լեհական դարավոր բարեկամության պատմությունից» (լեհերեն, 1983) կոլեկտիվ աշխատությունների[1]։
Երկեր
խմբագրել- Участие сотрудников Национальной Академии Наук Республики Армения в Великой Отечественной войне (1941-1945). Е., 2001 (համահեղինակ).[2]
- Հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին։ (ԽՍՀՄ հյուսիս-արևմտյան և արևմտյան շրջան) 1941-1945 թթ., Երևան ։ Ա. հ., 1997[3]:
- Հայ ռազմիկները Հունգարիայի և Ավստրիայի ազատագրման մարտերում (1944-1945 թթ.) Երևան։ ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1990[4]:
- Նրանք մարտնչել են հանուն հայրենիքի (համահեղինակ), Երևան։ ՀՍՍՀ ԳԱ, 1988[5]։
- Սովետական ռազմիկների մարտական եղբայրությունը Լենինգրադի համար մղված մարտերում (1941-1944), Երևան։ ՀԽՍՀ ԳԱ, 1986[6]։
- Փառքի շքանշշաննի հայ ասպետները (համահեղինակ), Երևան, 1982։
- Սովետական Մերձբալթիկայի համար մղված մարտերում (1941-1945), Երևան ։ ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1981[7]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 384։
- ↑ «Участие сотрудников Национальной Академии Наук Республики Армения в Великой Отечественной войне (1941-1945)». greenstone.nla.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Սահակյան, Մարատ Գուրգենի (1997) Հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին (ԽՍՀՄ հյուսիս-արևմտյան և արևմտյան շրջաններ), ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Հարությունյան, Կլիմենտ Ամասիայի (1990). Սահակյան, Մարատ Գուրգենի (ed.). Հայ ռազմիկները Հունգարիայի և Ավստրիայի ազատագրման մարտերում (1944-1945 թթ.) =: Войны-армяне в боях за освобождение Венгрии и Австрии (1944-1945 гг.). ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա. Երևան: ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն. ISBN 9785808001305.
- ↑ Հարությունյան, Կլիմենտ Ամասիայի; Սահակյան, Մարատ Գուրգենի (1988). Առաքելյան, Բ Ա (ed.). Նրանք մարտնչել են հանուն հայրենիքի. Պատմության ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա. Երևան: ՀՍՍՀ ԳԱ.
- ↑ Սահակյան, Մարատ Գուրգենի (1986). Հարությունյան, Կլիմենտ Ամասիայի (ed.). Սովետական ռազմիկների մարտական եղբայրությունը Լենինգրադի համար մղված մարտերում (1941-1944). Պատմության ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա. Երևան: ՀՍՍՀ ԳԱ.
- ↑ Սահակյան, Մարատ Գուրգենի (1981). Խալեյան, Երվանդ Մկրտչի (ed.). Սովետական Մերձբալթիկայի համար մղված մարտերում (1941-1945). Պատմության ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարատ Սահակյան» հոդվածին։ |