Մատվեև Կուրգանի գավառագիտական թանգարան

Մատվեև Կուրգանի գավառագիտական թանգարան (ռուս.՝ Матвеево-Курганский краеведческий музей), թանգարան Ռուսաստանի Ռոստովի մարզի Մատվեևո-Կուրգանսկի շրջանի Մատվեև Կուրգան գյուղում։

Մատվեև Կուրգանի գավառագիտական թանգարան
Տեսակտեղական թանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՌոստովի մարզ
ՎայրՄատվեև-Կուրգան
Հիմնադրվել էփետրվարի 10, 1999
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի հասցեն`Ռոստովի մարզ, ք. Մատվեև Կուրգան, Մայիսի 1-ի փողոց, շենք՝ 18:

Պատմություն խմբագրել

Մատվեև Կուրգանի շրջանային գավառագիտական թանգարանը հիմնադրվել է Ռոստովի մարզի Մատվեևո-Կուրգանսկի շրջանի վարչական ղեկավարի 1999 թվականի փետրվարի 1-ի «Շրջանային գավառագիտական թանգարան» ստեղծելու մասին № 79 հրամանագրով։ Այդ ժամանակ գյուղում առաջացել էր տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ նյութերի պահպանման և բազմապատկման անհրաժեշտությունը[1]։

Թանգարանային առաջին ցուցանմուշները ձևավորվել են Քաղաքային զինկոմին կից Ռազմական փառքի թանգարանի ցուցանմուշների, գյուղացիների անձնական արխիվների նյութերի փոխանցմամբ։ Թանգարանը բացվել է 2000 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 55-ամյակին։

Շրջանային թանգարանն ունի չորս ցուցասրահ՝

«Միուս-ճակատամարտ. 1941-1943 թթ.» և «Հեղափոխություն»։ Քաղաքացիական պատերազմ», «Աֆղանստան։ Չեչնիա։ Հոգու ցավ» սրահներում ցուցադրվում են ցուցանմուշներ Քաղաքացիական պատերազմի, Հայրենական պատերազմի, Աֆղանստանի, Չեչնիայի պատերազմների վերաբերյալ, ինչպես նաև Մատվեև Կուրգանի բնակիչների մասնակցությանն առնչվող նմուշներ՝ զինվորական համազգեստներ, զենքեր, նկարներ, լուսանկարներ։

«Նվիրում հնագույն երկրին» սրահը պատմում է գյուղի և տարածաշրջանի պատմությունը մինչև 1917 թվական։ Սրահում ներկայացված են կազակների կենցաղի նմուշներ՝ արդուկներ, ճախարակներ, սպասք, տղամարդկանց և կանանց հագուստ, կանանց գլխաշորեր։

Չորրորդ՝ «Հայացք տարիների միջով» սրահը նվիրված է Մատվեև Կուրգանի զարգացմանը Խորհրդային ժամանակաշրջանում, հավաքագրված են շրջանի հասարակական միավորումների, ընկերությունների պատմությանն առնչվող նյութեր, դրամագիտական ցուցանմուշներ, ժամացույցներ, հին ռադիոներ և այլն։ Թանգարանն աշխատում է Մեծ Հայրենականի վետերանների, երեխաների և դեռահասների հետ։

Թանգարանն ունի 2900 ցուցանմուշ, այդ թվում՝ լուսանկարներ, փաստաթղթեր, ասեղնագործություններ, սրբապատկերներ, Մատվեևո-Կուրգանսկի շրջանի արհեստներ։ Թանգարանում կազմակերպվում են էքսկուրսիաներ նախադպրոցական տարիքի և տարրական դպրոցի երեխաների համար, մասնավոր հավաքածուների ցուցահանդեսներ, Ռոստովի մարզի գավառագիտական թանգարանի ցուցահանդեսներ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Մատվեև Կուրգանի գավառագիտական թանգարան