Մատնաշունչ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մատնաշունչ, պանարիցիում (լատին․՝ panaritium, հուն․՝ παρωνυχία-ի աղավաղումը)-մատնաշունչ), մատի հյուսվածքների սուր թարախային բորբոքում։ Հիմնական պատճառը մատի մաշկի ամբողջականության խախտումն է և թարախածին մանրէներով՝(Ստաֆիլակոկեր,ստրեպտոկոկեր) վարակվելը։ Ըստ բորբոքային պրոցեսի տեղակայության մատնաշունչը լինում է՝ մակերեսային (մաշկային՝ (բշտային), ենթամաշկային, հարեղնգային ՝(պարօնիխիա), ենթաեղնգային (ֆլեգմոնա),խոր (ոսկրային,հոդային,ջլային՝(տենդովագինիտ),ինչպես նաև (պանդակտիլիտ)՝ մատների բոլոր շերտերի բորբոքում)։ Կլինիկական պատկերը։ Մատնաշունչի առաջին կլինիկական նշանը ուժեղ ցավն է։ Այս դեպքում ափային մակերեսի կարմրությունը համարյա բացակայում է կամ թույլ է արտահայտված։ Մատի և դաստակի ֆունկցիաները խանգարվում են,մատը կիսածալաված վիճակում է և դրանց շարժումները հիվանդին սաստիկ ցավ են պատճառում։ Կարմրությունը և այտուցն ավելի արտահայտված են դաստակի թիկնային մակերեսի վրա։ Երբեմն կլինիկան ուղեկցվում է դողով և ջերմության բարձրացմամբ՝ 38 °C։
Մատնաշունչ | |
---|---|
ՀՄԴ-9 | 681.01 |
Whitlow Վիքիպահեստում |
Ջլային մատնաշնչի (հատկապես բթամատի և ճկույթի) դեպքում կարող են առաջանալ մեռուկացման պրոցեսներ, վարակի տարածում դաստակի և նախաբազկի վրա, մատների ֆունկցիայի խանգարում։ Հոդայինի դեպքում՝ միջֆալանգային հոդերի թարախային բորբոքում։ Առավել վտանգավոր է ոսկրային մատնաշունչը, որը կարող է հանգեցնել մատների ծայրային ֆալանգների օսաեոմիելիտի։
Մատների պահպանումը վնասումներից, քերծվածքների, միկրովնասվածքների մշակումը յոդի թուրմով։
Բուժումը վիրաբուժական է։