Մավրոկորդատոյի տուն (Տագանրոգ)

Մավրոկորդատոյի տուն (ռուս.՝ Дом Маврокордато), մեկուկեսհարկանի տուն Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է՝ համաձայն 1992 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 301 որոշման։

Մավրոկորդատոյի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՏագանրոգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Հասցեն՝ ք. Տագանրոգ, Հունական փողոց, 101։

Պատմություն

խմբագրել

Տագանրոգ քաղաքի Հունական փողոց, 101 հասցեի` ճակատին հինգ պատուհաններով և քարե կիսասյուներ ու որմնասյուներ ունեցող շքամուտքով մեկուկեսհարկանի տունը կառուցվել է 1830-ական թվականներին։ Շենքն ունի ծեփակերտ նախշեր, որմնասյուներ, ներկված է կապույտ, փոքր ճարտարապետական մանրամասները ներկված են սպիտակ։

1870-ական թվականներից տան սեփականատերը եղել է վաճառական Անտոն Սարանդինակին, ապա` հունահպատակ Եկատերինա Միխայլովնա Կալվոկորեսին։ 19 տարեկանում Եկատերինա Միխայլովնան նշանվել է 35-ամյա հույն Միխայիլ Իվանովիչի հետ։ 1867 թվականին, որպես կնքահայր, Կալվոկորեսի ամուսինները Հունական եկեղեցում ներկա են եղել Տեոխորիդի ընտանիքում ծնված որդու` Իվանի անվանակոչմանը և որպես վկա` 1-ին գիլդիայի վաճառական Դմիտրի Ամվրոսիևիչ Նեգրոպոնտեի հարսանիքին։ Վերջինս ամուսնացել էր կոլեգիական ռեգիստրատորի դստեր` Ելենա Նիկոլաևնա Ավիերինոյի հետ։

19-րդ դարի սկզբին տունը որպես սեփականություն ձեռք է բերել հունահպատակ Մատվեյ Ստոմատիևիչ Մավրոկորդատոն։ Նրա հայրը` 1830 թվականին ծնված Ստոմատի Մատվեևիչը, և մայրը` 1841 թվականին ծնված Վիրգինիա Նիկոլաևնան, պսակվել են Հունական եկեղեցում` 1858 թվականի հունվարին։

Հունական փողոց, 101 հասցեի իրենց տունը տերերը հանձնել են վարձակալությամբ որպես բնակարաններ և գրասենյակներ։ 1910-ական թվականներին այստեղ ապրել է երդվյալ հավատարմատար Իվան Իվանովիչ Կորսունը, այստեղ է գտնվել գործարարներ Ստոնի և Վեքսլերի գործակալակոմիսիոն գրասենյակը։ Տագանրոգցի Պուզանովը այդ տան իր կահավորված սենյակներում կազմակերպել է երիտասարդների ժամադրություններ թեթևաբարո կանանց հետ։

Քաղաքում խորհրդային իշխանությունների հաստատումից հետո և մինչև 1925 թվականը շենքը պատկանել է առևտրականներ Մ. Ա. և Յ. Մ. Բերկովիչներին։

Ներկայումս սա բնակելի տուն է մասնավորեցված բնակարաններով։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության հուշարձան է։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Гаврюшкин О. П. По старой Греческой... (Хроника обывательской жизни). — Таганрог: Лукоморье, 2003. — 514 с. — ISBN 5-901565-15-0.

Արտաքին հղումներ

խմբագրել
  1. https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=6101219000