Մասրենի սուր ատամնավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Մասրենի
Տեսակ Մասրենի սուր ատամավոր
Լատիներեն անվանում
Rosa oxydon


Մասրենի սուր ատամավոր (լատին․՝ Rosa oxydon), վարդազգիների ընտանիքի մասրենի ցեղի բույս։

Նկարագրություն

խմբագրել

Տերևաթափ, խիստ ճյուղավորված թուփ է 1-1,5 մ բարձրությամբ։ Պտղակոթերը կարճ են, բարակ, մսալի չեն և կարմիր ինչպես սովորաբար։ Փշերի հիմքը լայնացած է, ունի նաև մանր, ասեղանման փշեր։ Տերևիկները 5-7 հատ են։ Ծաղիկները վարդագույն Են, միայնակ, խիտ գեղձապատ ծաղկակիրներով։ Հասուն հիպանթիումը ձվաձև է, տանձաձև կամ սափորանման, դեպի ցած հակված, չթափվող բաժակաթերթիկներով։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Կովկասում, Փոքր Ասիայում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Ապարանում և Վայքում, որտեղ աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, անտառների եզրերին, լեռնալանջերում, 1000 — 2000 մ բարձրությունների վրա։

Կիրառություն

խմբագրել

Հեռանկարային տեսակ է, հատկապես որպես պատվաստակալ, բարձր լեռնային 397 պայմաններում՝ վարդի արժեքավոր սորտերի մշակության համար[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (397-398)։