Մասրենի Սյունիքի

բույսերի տեսակ
Մասրենի սյունիքի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Ցեղ Վարդենի (Rosa)
Տեսակ Մասրենի սյունիքի (R. oxyodon)
Միջազգային անվանում
Rosa oxyodon

Մասրենի Սյունիքի (լատին․՝ Rosa svanetica Crepin), վարդազգիների ընտանիքի, մասրենի ցեղի բույս։

Նկարագրություն

խմբագրել

Տերևաթափ, ցածրաաճ թուփ է՝ 0,5—0,7 մետր բարձրությամբ։ Ունի կարմրավուն կեղևներ։ Փշերը կեռ են, հիմքում լայնացած, փշիկների հետ խառը։ Տերևիկները մանր են, 7, հազվադեպ 5 հատ, 1,2 —1,8 (2,0) սմ երկարությամբ, էլիպսաձևից մինչև հակառակ ձվաձև, երկու կողմից էլ գեղձիկապատ։ Ծաղիկները մանր են և սպիտակ։ Հիպանթիումը հասունացած վիճակում կարմիր է, պահպանված բաժակաթերթիկներով։

Տարածվածություն

խմբագրել

Հայկական էնդեմ է, տարածված է միայն մեր հանրապետությունում։ Հանդիպում է Զանգեզուրում, թեք լանջերի վրա, միջին լեռնային գոտում։

Կիրառություն

խմբագրել

Անհրաժեշտ է պահպանել և տարածել։ Էկոլոգիական խումբը՝ VI: Մշակության հավանական շրջանները 7, 9 —10,12 —13, 18-20, 22-25, 28, 30-32[1]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի Սյունիքի» հոդվածին։