Մասրենի Սախոկայի

բույսերի տեսակ
Մասրենի սախոկայի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Ցեղ Վարդենի (Rosa)
Տեսակ Մասրենի սախոկայի (R. sachokiana)
Միջազգային անվանում
Rosa sachokiana

Մասրենի Սախոկայի (լատին․՝ Rosa sachokiana), վարդածաղկավորների ընտանիքի, վարդազգիներ ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Ցածրաաճ, տերևաթափ թուփ է՝ 0,6-0,8 մ բարձրությամբ։ Փշերն ամուր են, ուղիղ։ Տերևները 5 հատ են (հազվադեպ 7), համարյա մերկ։ Ծաղիկները բաց վարդագույն են։ Բաժակաթերթիկները մեջքի կողմում գեղձապատ են, եզրերը մազմզուկապատ։ Հասունացած հիպանթիումը խոշոր է, ձվաձև, գեղձիկապատ կոթունով։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում։ Մեր հանրապետությունում հանդիպում է Ջանգեզուրում, միջին լեռնային գոտում, չոր լանջերում, թփուտներում։ Արժեքավոր պատվաստակալ է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 406։