Մասրենի Ղազարյանի

բույսերի տեսակ
Մասրենի Ղազարյանի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Ցեղ Վարդենի (Rosa)
Տեսակ Մասրենի Ղազարյանի (R. kazarjanii)
Միջազգային անվանում
Rosa kazarjanii

Մասրենի Ղազարյանի (լատին․՝ Rosa kazarjanii), վարդազգիների ընտանիքի մասրենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ թուփ է, մինչև 1 մ բարձրությամբ։ Տերևները և տերևակիցները խիտ մազմզուկապատ են։ Տերևիկները 5-7 հատ են, էլիպսաձև, կլոր հիմքով, ատամնաեզր։ ճյուղերը ծածկված են բարակ, միանման, համարյա ուղիղ փշերով։ Ծաղիկները միայնակ են։ Պսակը սպիտակ է։ Հասուն հիպանթիումը գնդաձև է, սևավուն։ Բաժակը մնում է պտղի վրա։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Արարատյան դաշտի նախալեռնային գոտում (Գառնի, Գեղարդ), որտեղ աճում է չոր, քարքարոտ լանջերում։

Կիրառություն խմբագրել

Օգտագործվում է որպես չորադիմացկուն և ցրտադիմացկուն պատվաստակալ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 398։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի Ղազարյանի» հոդվածին։