Մաստակի պատ (անգլ.՝ Gum Wall), տեսարժան վայր Սիեթլում, Մարկետ թատրոնի աղյուսե պատը, որը գտնվում է Փայք Փլեյս մարկետի մոտ, ծածկված է մաստակով։ Պատին մաստակներ կպցնելն սկսվեց 1993 թվականին, երբ թատրոնի այցելուները, հիմնականում ուսանողներ[1], տոմս գնելու հերթում սպասելիս, ձանձրույթից սկսեցին մաստակներով մետաղադրամներ կպցնել թատրոնի պատին[2]։

Մաստակի պատ
Gum Wall
Պատը 2014 թվականի ապրիլին
ԵրկիրՍիեթլ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրման թվական1993 թվական
Քարտեզ
Քարտեզ

Ժամանակի ընթացքում մաստակ սկսեցին կպցնել նաև նրբափողոցի այլ շենքերի վրա[3], իսկ մաստակի շերտի երկարությունը հասավ 15 մ-ի, լայնությունը՝ 4.5 մ-ի, իսկ հաստությունը՝ մի քանի դյույմի[1]։ Թատրոնի այցելուները սկսեցին մաստակներով պատկերներ նկարել և գրություններ թողնել[3]։ Կառույցի վարչակազմը սկսեց պայքարել այս երևույթի դեմ և մի քանի անգամ մաքրեց պատը, սակայն արդյունքում՝ 1999 թվականին հանձնվեց։ Այդ օրից պատը դարձավ տեղի տեսարժան վայրերից մեկը[2]։

2008 թվականին պատի մոտ նկարահանվեց «Սերը պատահում է» ֆիլմի դրվագներից մեկը[4]։

2009 թվականին Մաստակի պատը ճանաչվեց ամենահակահիգիենիկ զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը («Պերճախոսության քար»-ից հետո)[1]։

2015 թվականի նոյեմբերին պատը 20 տարվա մեջ առաջին անգամ որոշեցին մաքրել[5]։ Որպեսզի չվնասեն աղյուսե շերտը՝ մաքրման համար կիրառվեց գոլորշի[3]։ Աշխատանքը տևեց մի քանի օր և արդյունքում հեռացվեց ավելի քան 1 տոննա մաստակ։ Մաքրումից հետո պատը կրկին սկսեցին մաստակով պատել, պատկերված առաջին աշխատանքներից մեկը դարձավ 2015 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած Փարիզի ահաբեկչությունների զոհերին նվիրված հուշարձանը[6]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Stephanie Chen (2009 թ․ հուլիսի 20). «Kissing, chewing — the 'germiest' tourist attractions» (անգլերեն). CNN. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  2. 2,0 2,1 Stuart Eskenazi (2008 թ․ հունիսի 6). «Market lost & found» (անգլերեն). The Seattle Times. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 «В Сиэтле начали чистить «Стену жвачки»» (ռուսերեն). Lenta.ru. 2015 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  4. Kathy Mulady (2008 թ․ մարտի 11). «Movie crews to close streets around Pike Place Market today». seattlepi.com (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  5. «Pike Place Market's Famous Gum Wall Receives Complete Cleaning» (PDF) (Press release) (English). Pike Place Market Preservation & Development Authority. 2015 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 16 июня 2016-ին.{{cite press release}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Evan Bush (2015 թ․ նոյեմբերի 16). «Seattle gum-wall time-lapse: Watch ton of gum disappear in a minute» (անգլերեն). The Seattle Times. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.